Էրդողանը ցեղասպանված հայերին մահացած է որակել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։ Ուղերձը հրապարակվել է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում:
«Սպուտնիկ Արմենիա»-ն գրում է, որ Թուրքիայի նախագահն իր ուղերձում կեղծել է փաստերը և այդպես էլ չի կիրառել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, իսկ 1915-ին զոհ գնացած 1.5 միլիոն հայերի ջարդերի մասին խոսելիս` օգտագործել է «մահանալ» բառը` նշելով, որ այսօր ոգեկոչում են «առաջին աշխարհամարտի ժամանակ մահացած օսմանցի հայերի հիշատակը»։
«Մենք դարեր շարունակ կիսել ենք ուրախությունն ու տխրությունը, ուստի կարևոր է բուժել անցյալի վերքերը և ամրապնդել մարդկային կապերը։ Կարծում եմ, որ ցավն ուժեղացնելու փոխարեն պետք է միասին կառուցենք ապագան»,- ասել է Էրդողանը։
Նա անդրադարձել է նաև մերօրյա զարգացումներին` նշելով, թե Հայաստանի հետ դրական գործընթաց է սկսվել: Էրդողանի խոսքով` կարգավորման գործընթացին անկեղծորեն սատարում են Թուրքիայում գտնվող հայկական ծագում ունեցողները. նրանք կողմ են երկու հարևան երկրների սերտ համագործակցությանը։
«Ակնկալում եմ, որ դուք էլ Ձեր ծանրակշիռ ներդրումը կունենաք այս գործում, որն ի հայտ է եկել տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության համար»,- նշել է Էրդողանը Մաշալյանին ուղղված ուղերձում։
Հարակից հրապարակումներ`
- Բայդենի ուղերձում «Ցեղասպանություն» տերմինը բարկացրել է Թուրքիային
- Զոհրաբ Մնացականյան. Հիտլերը ողջունում է իր գերեզմանից
- Ջո Բայդեն. Մենք ճանաչում ենք հայերի ցավն ու հարգում նրանց պատմությունը
- Չավուշօղլուն Ցեղասպանության զոհերի ժառանգներին Գորշ գայլերի նշանն է ցույց տվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան