Ջահերով երթի դուրս եկած մեր ազգը կարողացավ լսելի դարձնել ամենակարևոր ուղերձը՝ մենք տեր ենք մեր Հայրենիքին․ Սաղաթելյան
«Ջահերով երթի դուրս եկած մեր ազգը երեկ միանգամայն այլ ուղերձ հղեց աշխարհին՝ գրողի ծոցն ուղարկելով մեր ժողովրդի ու պետության դեմ դուրս եկած բոլոր ուժերին»,- այս մասին իր ֆոյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Հայի ոգին հնարավոր չէ կոտրել։ Մեր ժողովրդին անընդհատ փորձում են համոզել, իբր ամեն ինչ արդեն վերջացած է՝ Արցախը չկա, Հայաստանը լինելու է թուրքական միջանցք, իսկ մենք մշտապես մնալու ենք պարտված և ստորացված վիճակում։
Բայց ջահերով երթի դուրս եկած մեր ազգը երեկ միանգամայն այլ ուղերձ հղեց աշխարհին՝ գրողի ծոցն ուղարկելով մեր ժողովրդի ու պետության դեմ դուրս եկած բոլոր ուժերին։
Շնորհակալ եմ մեր երիտասարդներին, մեր մտավորականությանը, Սփյուռքում, Հայաստանի ու Արցախի տարբեր անկյուններում ջահերով երթի դուրս եկած յուրաքանչյուր հայի։
Դուք կարողացաք աշխարհին լսելի դարձնել մեր ժողովրդի ամենակարևոր ուղերձը՝ մենք տեր ենք մեր Հայրենիքին»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ախալքալաքում կայացել է ջահերով երթ
- Եթե հենց հիմա որոշեինք, Փաշինյանը չէր մտնելու Ծիծեռնակաբերդ, բայց այսօր այդ օրը չէ. Սաղաթելյան
- Աղավնոյում նույնպես ջահերով երթ են անցկացրել
- Ջահերով երթ Ստեփանակերտում
- Հանրապետության հրապարակը բազմամարդ է. քիչ անց կմեկնարկի ջահերով երթը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան