Թուրքական մամուլը սկանդալային երևույթ է որակել Փայլանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ ներկայացնելու հանգամանքը
Թուրքիայի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանն այս տարի ևս ապրիլի 24-ի նախօրեին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի ազգային մեծ ժողով (ԹԱՄԺ-TBMM)։ Այս մասին գրում է «Էրմենիհաբերը»։
Թուրքական ազգայնական մամուլը լայնորեն անդրադարձել է Փայլանի կողմից նման օրինագիծ ներկայացնելու հանգամանքին՝ այն որակելով որպես սկանդալային երևույթ։
Լրատվամիջոցների հրապարակումներում հայ ընդդիմադիր պատգամավորը ներկայացվել որպես ահաբեկիչների աջակից, ով ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սկանդալային քայլ է արել՝ փորձելով Թուրքիայի խորհրդարանի օրակարգ բերել 1915թ․ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև։
Կարո Փայլանն ընդգծել է նաև, որ միակ հասարակությունը, որը կարող է բուժել հայ ժողովրդի վերքերը, դա թուրքական հասարակությունն է։ Միևնույն ժամանակ պահանջել է Հայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործ պետական պաշտոնյաների անունները հանել հանրային տարածքներից։
«Հայոց ցեղասպանության հեղինակների անունները ու հատկապես գլխավոր հեղինակ Թալաթ փաշայի անուննը սփռված են Թուրքիայի չորս կողմերում. նրանց պատվին անվանակոչվել են փողոցներ, զբոսայգիներ ու դպրոցներ»,- նշել է Փայլանը՝ դժգոհելով, որ ցեղասպանությանն ընդդիմացած այդ ժամանակվա բարեխիճ պաշտոնյաների անուններով ոչինչ չկա։ Նպատակաուղղված ձևով փորձ է արվում նրանց ջնջել հանրության հիշողությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին