Ճապոնիայում զբոսաշրջային նավի խորտակման հետևանքով զոհվել է 10 մարդ
Ճապոնիայում տեղական իշխանությունները հաստատել են 10 մարդու մահը KAZU 1 զբոսաշրջային նավի անհետացման հետևանքով: «Գազետա. ռու»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Kyodo գործակալությունը՝ հղում անելով առափնյա պահպանությանը:
Նավի վրա եղել է 26 մարդ՝ 22 մեծահասակ, երկու երեխա և անձնակազմի երկու անդամ:
Արևելյան Հոկայդո նահանգի Շիրետոկո հրվանդանի մոտ հայտնաբերվել է անհետ կորած ինը մարդ, մեկը՝ ջրային տարածքում: Նրանց մահն հաստատվել է ողբերգության վայրում։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նավի անձնակազմը անտեսել է եղանակային վատ պայմանների մասին նախազգուշացումները և լքել նավահանգիստը:
Առաջին փրկվածները հայտնաբերվել էին որոնողական աշխատանքների մեկնարկից միայն 19 ժամ անց, իսկ իրավիճակը բարդանում է այն պատճառով, որ տարածքում ջուրը սառն է, ափը՝ քարքարոտ, իսկ զբոսաշրջային նավի վրա, ըստ երևույթին, փրկարարական նավակներ չեն եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան