Մակրոնն առաջատար է Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում
Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնն առաջատար է նախագահական ընտրությունների երկրորդ և վճռորոշ փուլում: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով BFMTV-ին։
Նախնական տվյալներով, Մակրոնը հավաքել է 57,6 տոկոս ձայն, Մարին Լը Պը՝ 42,4 տոկոս։
France 24-ի տվյալներով, Մակրոնը ստացել է ձայների 58,2 տոկոսը, Լը Պենը՝ 41,8 տոկոսը։
Ընդդիմության առաջնորդն ընդունել է իր պարտությունը, սակայն խոստացել է շարունակել կատարել ֆրանսիացիների առջեւ ստանձնած պարտավորությունները։ Լը Պենը, մասնավորապես, ասել է, որ իր կուսակցությունը մեծ պայքար է սկսելու խորհրդարանական ընտրություններում։
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնն ընդդեմ Լը Պենի. Ֆրանսիայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
- Ֆրանսիայում նախընտրական հարցումը ցույց է տվել, որ Մակրոնի առավելությունը Լե Պենի նկատմամբ 1% է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին