Չավուշօղլուն Ցեղասպանության զոհերի ժառանգներին Գորշ գայլերի նշանն է ցույց տվել
Ուրուգվայում Թուրքիայի նոր դեսպանատան բացումից հետո տարածքից հեռացող Թուրքիայի ԱԳ նախարարը իր դեմ բողոքի ակցիա իրականացնող հայերին Գորշ գայլերի նշանն է ցույց տվել։ Այս մասին գրում է yerkir.am կայքը։
Ուրուգվայում ապաստանած Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները Ուրուգվայի մայրաքաղաքում Թուրքիայի նոր դեսպանատան բացմանը ժամանած Թուրքիայի ԱԳ նախարարի դեմ Հայաստանի եռագույն դրոշներով եւ Հայոց Ցեղասպանության ժխտումը դատապարտող կարգախոսներով բողոքի ակցիա են իրականացրել։
Դեսպանատան շեմքից մեքենայով դուրս եկած Չավուշօղլուն ծիծաղում է հայերի վրա եւ թուրք ազգայնամոլների Գորշ գայլերի նշանը ցույց տալիս։ Այդ ընթացքում դրսում գտնվող դեսպանատան աշխատակիցները ծափահարում են Չավուշօղլուին։
«Գորշ Գայլերը» թուրքական երիտասարդական ազգայնական կազմակերպություն է, հավատարիմ է պանթուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարախոսությանը։ Կազմակերպության անվանումը և խորհրդանիշները կապվում են թուրքական դիցաբանության հետ, որտեղ գայլը խիզախության և պատվի խորհրդանիշ է։ Ազգայնականությունը և պանթյուրքիզմը դրված է որպես գաղափարական առաջնահերթություններ, որի նպատակն է ստեղծել Մեծ Թուրան՝ թուրքական ազգային ավանդույթների, մշակույթի և հասարակական կարգի հիման վրա։
Հարակից հրապարակումներ`
- Չավուշօղլուի հետ պատրաստակամություն ենք հայտնել գործընթացը պսակել հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ. Միրզոյան
- Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համապարփակ խաղաղության պայմանագիր, սպասում են Հայաստանի արձագանքին. Չավուշօղլու
- Չավուշօղլուն Անթալիայում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումն վերին աստիճանի արդյունավետ է գնահատել
- Էդգար Ղազարյանը՝ Չավուշօղլուի փողկապի բացակայության մասին
- Անթալիայում հանդիպում են Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան