Ստամբուլի սրճարաններից մեկում զինված հարձակման հետևանքով կա զոհ
Ստամբուլի սրճարաններից մեկում զինված հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը վիրավորվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Haberturk լրատվական պորտալին:
Ըստ պորտալի՝ հարձակվողները մտել են «Բաղջըլար» կոչվող սրճարան և կրակ բացել: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունը գործողություններ է ձեռնարկել հարձակվողներին բռնելու ուղղությամբ: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները