Եգիպտական «Egypt today» կայքի անդրադարձը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան
Եգիպտական «Egypt today» կայքի անդրադարձել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան։
Հոդվածում մասնավորապես ասվում է.
«Հայոց ցեղասպանության հիշատակի օրը կամ Ցեղասպանության հիշատակի օրը ապրիլի 24-ին Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նշվում է որպես հիշատակի օր: Այս օրը հայերը և հայկական սփյուռքը ոգեկոչում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կառավարության կողմից 1,5 միլիոն հայերի կոտորածների, սովի և բռնի տեղահանումների շարք էր»:
Հատկանշական է անդրադարձը այն փաստին, որ 1997 թվականին Կալիֆորնիայի նահանգային ժողովը ապրիլի 24-ը հայտարարեց 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության, 1988 թվականի Սումգայիթի ջարդերի և 1988 թվականի Բաքվի ջարդերի զոհերի հիշատակի օր:
Հիշեցում. Եգիպտոսը պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան