ԱԴԾ-ն հայտարարել է Վլադիմիր Սոլովյովի սպանությունը նախապատրաստող նեոնացիստների ձերբակալության մասին
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է մի խումբ նեոնացիստների, որոնք ՈւԱԾ-ի հրահանգով նախապատրաստում էին լրագրող Վլադիմիր Սոլովյովի սպանությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ԱԴԾ-ից։
«Անվտանգության դաշնային ծառայությունը Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի հետ միասին կալանավորել է Ռուսաստանում արգելված National Socialism/White Power նեոնացիստական ահաբեկչական կազմակերպության մի խումբ անդամների՝ ՌԴ քաղաքացիների, որոնք Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարականով ծրագրում էին հասարակական գործիչ, հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովի սպանությունը»,- հայտնել են ԱԴԾ-ից։
Նշվում է, որ նրանք խոստովանական ցուցմունքներ են տալիս։
«Հանցավոր խմբի անդամները խոստովանական ցուցմունքներ են տալիս Վ.Սոլովյովի սպանության նախապատրաստման մասին, որից հետո նրանք ծրագրել էին թաքնվել արտասահմանում»,- հայտնել են ԱԴԾ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները