Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդկության դեմ կատարված այս հանցագործությունները չճանաչվեն. Ադամ Շիֆ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ուղերձ է հրապարակել ֆեյսբուքի իր էջում, որում ասվում է.
«107 տարի առաջ Օսմանյան կայսրությունը համակարգված գործողություններ կազմակերպեց հայ ժողովրդին բնաջնջելու համար՝ ի վերջո սպանելով 1.5 միլիոն անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների, ինչը դարձավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:
Չնայած այս ծրագրավորված կոտորածի անհերքելի ապացույցներին, Թուրքիան մինչ օրս շարունակում է ժխտել, որ երբևէ տեղի է ունեցել ցեղասպանություն: Բայց այսօր մենք միաձայն ասում ենք՝
Մենք չենք մոռանա: Մենք երբեք չենք մոռանա:
Իմ տասնյակ հազարավոր ընտրողների համար ցեղասպանության ճանաչման հասնելը ողջ կյանքի պայքար է եղել: Այն կարևոր ձեռքբերոմները, որոնց մենք հասել ենք միասին՝ սկսած 2019 թվականի Կոնգրեսի ընդունած բանաձևերից, որոնք վերահաստատում են Ցեղասպանության փաստերը, մինչև նախագահ Բայդենի անցյալ տարվա պատմական ճանաչումը, հնարավոր դարձավ նրանց՝ ուժեղ և տոկուն հայկական սփյուռքի ներկայացուցիչների շնորհիվ:
Բայց բնաջնջման վտանգը դեռ կախված է հայ ժողովրդի գլխին։ Որովհետև այսօր հայ ժողովուրդը դեռևս ենթարկվում է հարձակումների, ներառյալ Արցախում բազմաթիվ զոհվածները, հազարավոր մարդիկ, ովքեր հարկադրված են եղել գաղթել՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հրահրված ագրեսիայի հետևանքով: Վտանգի տակ են նաև նաև ռազմագերիները կամ Արցախում բնակվողները՝ որոնք ապրում են հերթական ներխուժման վախով։
Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդկության դեմ կատարված այս հանցագործությունները չճանաչվեն: Միացյալ Նահանգները պետք է ամբողջությամբ ստանձնի ժողովրդավարության և համաշխարհային խաղաղության պաշտպանի իր դերը։
Մենք չպետք է դադարեցնենք մեր կոչերը՝ անհապաղ, անվնաս և անվերապահ ազատ արձակելու մնացած հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին, դադարեցնել ԱՄՆ-ի օգնությունը Ալիևի ռեժիմին և մեծացնել ջանքերը՝ Հայաստանի և Արցախի համար ավելի շատ ֆինանսավորում ներգրավելու համար:
Այժմ, առավել քան երբևէ, մենք պետք է ձգտենք էլ ավելի ամրապնդել և աջակցել Հայաստանին և Արցախին։ Մենք պահանջում ենք նրանց ազատությունը և չենք հանգստանա, քանի դեռ մեր հայ եղբայրների և քույրերի անվտանգությունը, խաղաղությունն ու արդարությունը չի ապահովվել։
Ես միշտ լինելու եմ Հայաստանի, Արցախի և հայ համայնքի կողքին:
Ադամ Շիֆ
24.04.2022թ.»:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ Բայդենը պետք է Հայոց ցեղասպանության ճանաչումից անցնի կոնկրետ գործողությունների․ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբ
- Ոգեկոչելով Մեծ եղեռնի զոհերին` պետք է պատրաստվենք պայքարի. Ռոբերտ Քոչարյան
- Հայոց ցեղասպանությունը մեկ դրվագով հանցագործություն չէ, այն թուրք-ադրբեջանական տանդեմի մշտական նպատակն է․ Արցախի ՄԻՊ
- Կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ
- Բոլորս միասին կարող ենք կանխել նոր ցեղասպանությունները, փրկել մարդկային կյանքեր, եթե լինենք վճռական և այս անգամ չհապաղենք. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան