Քայլելու ենք գրեթե 150 կմ, գրեթե յոթ օր. Ասպրամ Կրպեյան
«Քայլելու ենք գրեթե 150 կմ, քայլելու ենք գրեթե յոթ օր։ Շատ խորհրդանշական վայրից սկսում ենք դեպի հավերժական Հայաստան տանող մեր երթը»,- Իջևանում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
Նրա խոսքով, հաղթանակի բանաձևը մեկն է՝ չկա Հայաստան առանց Արցախ, չկա Արցախ առանց Հայաստան, ինչպես որ չկա Տավուշ առանց Հայաստան։
«Մեզ համար հայրենիքի բոլոր մասերը սրբազան են։ Դրանք պաշտպանելու համար յուրաքանչյուր հայ մարդ պետք է պատրաստ լինի ամենանվիրական զոհողության։ Այսօր մենք մեր բաժին պատասխանատվություն ենք ստանձնում դեպի հավերժական Հայաստան տանող ճանապարհին, հանուն հավերժական Հայաստան ունենալու գաղափարին։
Ուզում եմ, որ մեր հայրենակիցները գիտակցեն պահի վճռականությունը, իրենց ընդվզումն ու դիմադրությունը հայտնեն, քանի որ օր առաջ պետք է ազատվենք այս թուրքահպատական վարչախմբից»,- ասաց նա։
Նա նշեց, որ իրենց միացել են բազմաթիվ քաղաքացիներ, որոնց միանալը նաև անակնկալ էր. «Դրական էներգիա ստացանք այս կարճ ժամանահատվածում։ Վստահ եմ՝ ճանապարհին շատերն են միանալու մեզ»։
Այսօր առավոտյան ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ առավոտյան 11։00-ին, Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան։
Լուսանկարները՝ Իշխան Սաղաթելյանի էջից։
Հարակից հրապարակումներ`
- «Սկսվել ա». Երևանում փողոց են փակել
- Իջևանից Երևան կշարժվեն Գեղամ Նազարյանը, Ասպրամ Կրպեյանն ու մի խումբ տավուշցիներ
- Առավոտյան Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան. Իշխան Սաղաթելյան
- Մենք դուրս ենք գալիս փողոցային պայքարի՝ այս ազգադավ իշխանություններին հեռացնելու նպատակով. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան