Ազատության հրապարակում ելույթ է ունենում Արսեն Սաֆարյանը
«Սիրելի քաղաքացիներ, միացեք իրար, միասին իրականացրեք բողոքի ակցիաներ։ Հայտարարեք, որ համաձայն չեք ու թույլ չեք տալու, որ մեր հայրենիքը հանձնվի թշնամուն»,-Ազատության հրապարակում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Վանեցյանը։
Նա ընդգծեց, բողոքի ակցիաները շարունակվելու են։
«Ամեն օր մենք լինելու ենք Երևանի ու Հայաստանի մարզերի փողոցներում։ Ամեն օր»,-ասաց ընդդիմադիր գործիչը։
Արթուր Վանեցյանը շնորհակալություն հայտնեց երգիչ Արսեն Սաֆարյանին, ով այսօր եկել է Ազատության հրապարա, որպեսզի իր կատարումներով ողջունի պայքարի մասնակիցներին։ Հնչեցին բարձր ծափահարություններ։
«Իսկ մեր պայքարը շարունակվում է։ Առանց Նիկոլ Հայաստան»,-հայտարարեց Արթուր Վանեցյանն ու ներկաները շարունակեցին՝ «առանց Նիկոլ Հայաստան»։
Արսեն Սաֆարյանն առաջին երգից հետո ներկաներին կոչ արեց ծափահարել մեր բանակի համար, ապա կատարեց «Պարոնայք սպաներ» երգը, ելույթի ընթացքում նա նշեց, որ հրապարակում են նաև 44-օրյա պատերազմի մասնակիցներ, առաջարկեց ողջունել հերոս տղեքին ծափահարություններով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին