Էրդողանի օգնականը քննադատել է Ջո Բայդենին ու Կարո Փայլանին
Թուրքիայի նախագահի օգնական Ֆուաթ Օքթայը ևս անարձագանք չի թողել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձն ու ընդդիմադիր պատգամավոր Կարո Փայլանի օրենսդրական նախաձեռնությունը։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, Օքթայը քննադատել է Բայդենի ուղերձը՝ այն անվանելով «անփույթ»։ Շեշտել է, որ Հայկական հարցը մշտապես օգտագործվել է որպես Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու գործիք։ Հիշեցրել է, որ իրենք կողմնակից են, որպեսզի Հայկական հարցի քննարկումը քաղաքականությունից վերածվի պատմաբանների թեմայի։
«Եկեք չմրցենք մեր ցավի հետ, եկեք միասին պայքարենք վերքերը բուժելու համար, այլ ոչ թե արյունահոսելու»,- ասել է նա։
Գալով պատգամավոր Կարո Փայլանի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծին՝ Օքթայը խստորեն դատապարտել է այն և համարել թուրք ազգին զրպարտող ու վիրավորող օրինագիծ։
Իսկ Փայլանի անդամակցած քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ-HDP) Օքթայը մեղադրել է նորամեկնարկ հայ-թուրքական երկխոսությունը վտանգելու մեջ։
«Թուրքիայի ազգային ժողովի հարկի տակ թուրք ազգին զրպարտելը գաղափարական ահաբեկչություն է»,- հայտարարել է Էրդողանի օգնական Ֆուաթ Օքթայը։
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ Բայդենը պետք է Հայոց ցեղասպանության ճանաչումից անցնի կոնկրետ գործողությունների․ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբ
- Ջո Բայդեն. Մենք ճանաչում ենք հայերի ցավն ու հարգում նրանց պատմությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան