Էրդողանը դավաճան է անվանել Կարո Փայլյանին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ շրջանառելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ երկրի խորհրդարանում տեղ չկա քրդամետ կուսակցության պատգամավորի համար, ով Անկարայի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծ է ներկայացրել։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ընկալում ենք օրինագիծը որպես բացահայտ դավաճանություն ամենաբարձր ատյանում»,-ասել է Էրդողանը երկրի կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում։ Նա հույս է հայտնել, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն պատգամավորի նկատմամբ, «ով խախտել է խորհրդարանի բարոյական և իրավական նորմերը»։
Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը Թուրքիայի խորհրդարան է ներկայացրել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչ Կարո Փայլյանը։
Անկարայի դատախազությունը երկուշաբթի օրը հետաքննություն է սկսել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Մուստաֆա Սեզգինի դեմ՝ Հայոց ցեղասպանության մասին իր թվիթերյան գրառման համար։ Հետաքննությունն իրականացվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով («Հրապարակային վիրավորանք թուրքական պետությանը»), որը մինչև երեք տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում։
Թուրքիան կտրականապես հերքում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեղադրանքները, որի ժամանակ զոհվել է մոտ 1,5 միլիոն մարդ։ Ավելի քան 20 պետություն այս ողբերգական իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն։ Թուրքիայի ԱԳՆ-ն ապրիլի 24-ին դատապարտել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որը կատարվածը հերթական անգամ ցեղասպանություն է անվանել:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանի օգնականը քննադատել է Ջո Բայդենին ու Կարո Փայլանին
- Ես այնքան հպարտ եմ, որ Ամերիկան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Քիմ Քարդաշյան
- Էրդողանը ցեղասպանված հայերին մահացած է որակել
- Բայդենի ուղերձում «Ցեղասպանություն» տերմինը բարկացրել է Թուրքիային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան