Թուրքիայի ՊՆ ղեկավարն ասել է, որ Անկարան հավատարիմ է Սև ծովում կայունության պահպանմանը
Թուրքիան ձգտում է ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին Սև ծովում զերծ պահել թյուրիմացություններից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Hurriyet թերթին տված հարցազրույցում։
«ՆԱՏՕ-ի դաշնակիցների մուտքն ու ելքը Սև ծովում նույնպես կստեղծի զգայունության բարձրացում: Մենք առաջարկներ ունենք Սև ծովում կայունությունը պահպանելու համար: Կոչ ենք անում գլուխները չտաքցնել, խուճապի չմատնվել: Սխալ տեղեկատվությունը կարող է հանգեցնել թյուրիմացությունների: Եկեք հարգենք Ուկրաինայի սահմաններն ու ինքնիշխանությունը, եկեք մենք թյուրիմացություններ չառաջացնենք, որոնք կարող են ընկալվել որպես սադրանք: Մենք ասում ենք, որ ինչ մտադրություններ էլ ունենաք, միևնույնն է, մյուս կողմը այն կդիտի որպես սադրանք»,-ընդգծեց նախարարը։
Պատասխանելով հարցին, թե այժմ ծովում կա՞ն այն երկրների ռազմանավերը, որոնք Սև ծովի ավազանի պետությունից չեն, Աքարն ասել է, որ այնտեղ նման նավեր չկան։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանական կոնցեռնը դիմել է Ուկրաինային 100 BMP Marder մարտական զրահամեքենա վաճառելու հայտով
- Ռուսական ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում խոցել է ուկրաինական Սու-25, Բայրաքթար և երկու Տոչկա-Ու
- Գերմանիայի նախագահին նամակ են հղել՝ կոչ անելով դադարեցնել Ուկրաինայի զինումը
- Նուլանդն ասել է, որ ԱՄՆ-ն սկսել է Ուկրաինային մատակարարել համազարկային ռեակտիվ հրթիռային կայաններ
- 20 երկիր կմասնակցի Ուկրաինային ռազմական օգնության հարցով Գերմանիայում ԱՄՆ-ի կազմակերպվելիք խորհրդակցություններին
- Ռուս զինվորականը Ուկրաինայում հեռախոսը կորցնելու պատճառով զրկվել է 2,6 մլն ռուբլուց
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները