Իջևանից Երևան կշարժվեն Գեղամ Նազարյանը, Ասպրամ Կրպեյանն ու մի խումբ տավուշցիներ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանն ու Ասպրամ Կրպեյանը մի խումբ իջևանցիների հետ պատրաստվում են շարժվել դեպի Երևան։
«Ինչո՞ւ հենց այստեղից։ Սա այն կետն է, որը Երևանը կապում է Բերդի, Նոյեմբերյանի տարածաշրջանների հետ, գնում է դեպի Ղազախ ու Թբիլիսի։ Ցավոք սրտի, Հայաստանի ղեկին նստած են մարդիկ, որոնք ցանկություն ունեն իմ թիկունքում երևացող տարածքի մի զգալի մաս նվիրել Ադրբեջանին։ Ես պնդում եմ, կրկնում եմ՝ դա երբեք չի լինելու, մենք՝ ժողովուրդը, տավուշցին թույլ չի տալու»,-ասաց Գեղամ Նազարյանը։
Նա ասաց, որ արդեն մի քանի օր շփվում է տավուշցիների հետ, մարդիկ խրված են բազմաթիվ խնդիրների մեջ։
«Այս բոլոր խնդիրների լուծումը մեկն է։ Հայաստանը պետք է ղեկավարեն երկիրը սիրող, վախ չունեցող, պետականության զգացում ունեցող մարդիկ, որոնք ոչ թե որոշումները կայացնելու են վախից դրդված, այլ այս երկիրը սիրելով»,-ասաց նա։
Վերջին պատերազմում կրտսեր որդուն՝ Աբգարին կորցրած Գեղամ Նազարյանն ասաց, այդ կետից ոտքով հասնելու են Երևան։
«Եթե մենք ցանկանում ենք ապրել, զարգանալ, ուղղել մեր ողնաշարը, պետք է անենք միակ քայլը, այս վարչակարգի անդամներին հանենք այդ աթոռներից, ինչից հետո երկար ու տառապալից աշխատանք է պահանջվելու խնդիրների լուծման համար»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան