Բերման է ենթարկված 10-ից ավելի մարդ, առնվազն երեքը մարմնական վնասվածքներով․ Հայկ Մամիջանյան
Բողոքի ակցիայի մասնակիցները Կենտրոնի ոստիկանական բաժանմունքի մոտ են։
«Մարդիկ, որոնք դեմ են այս իշխանություններին, բերման են ենթարկվում։ Բայց որևէ սադրանք մեզ հետ չի պահելու մեր նպատակներից, իսկ այդ նպատակն է ՝ «առանց նիկոլ Հայաստան»»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկն ու տեղեկացրեց, որ ոստիկանության մոտից չեն հեռանալու այնքան ժամանակ մինչև իրենց ընկերներն ազատ չարձակվեն։
«Բերման է ենթարկված 10-ից ավելի մարդ, ընդ որում՝ առնվազն երեքը մարմնական վնասվածքներով, սպասում ենք շտապօգնությունը հասնի։ Վնասվածքներ ստացել են ոստիկանների հրելուց, ուժ կիրառելուց, խփելով։ Փաստաբանը ներսում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ ոչ մի բացատրություն չկա,թե ինչու են բերման ենթարկել քաղաքացիներին։
«Երևան քաղաքում ինչ-որ կապիտուլյանը վախենում է ,որ մոտենում են իրա կապիտուլյանտների որջին, դրանից վախենում է ու ոստիկանները ստիպված են իրեն ծառայել։ Միակ բացատրությունը դա է»,- ասաց Մամիջանյանը։
Նա նաև նշեց, որ ոստիկանության մոտից չեն հեռանալու։
Հարակից հրապարակումներ`
- Լարված իրավիճակ. Քաշքշուկ փողոցը փակած երիտասարդների ու կարմիր բերետավորների միջև
- Մեկնարկում է Արթուր Վանեցյանի սկսած բողոքի հավաքների երկրորդ փուլը, լինելու ենք առավել վճռական. Արսեն Բաբայան
- Փաշինյանը տեսնում է, որ կա բողոքի ալիքի էական էսկալացիա, զգում է վերահաս վտանգը. Սոս Հակոբյան