Փաշինյանը հակաիշխանական բողոքի ակցիաների «հեղինակային իրավունքի սերտիֆիկատ» է հանել
Այս պահին ոստիկանությունում արձանագրվում է վնասվածք ստացած քաղաքացիների վիճակը։ Այս մասին Կենտրոն ոստիկանական բաժանմունքի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Եթե նիկոլական հեղափոխությունների օրոք լիներ ոստիկանական նման «բեսպրեդել», հիմա այստեղ կանգնած կլինեին ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի բոլոր դեսպանները և համատեղ հայտարարություն կընդունեին՝ կոչ անելով իշխանություններին չկիրառել բիրտ ուժ»,- ասաց նա։
Զոհրաբյանի խոսքով՝ այս ամենով Փաշինյանն ասում է, որ որևէ մեկն , իրենից բացի իրավունք չունի հակաիշխանական բողոքի ցույցեր կազմակերպելու։
«Տպավորություն է, որ ինքը հեղինակային իրավունքի սերտիֆիկատ է հանել՝ հակաիշխանական բողոքի ակցիաների նկատմամբ։ Չի հաջողվելու»,- ասաց Զոհրաբյանն ու ընդգծեց՝ ընդդիմադիր ուժերի գործողությունները տեղավորվում են օրենքի, սահմանդրության Եվրոպական ՄԻ կոնվենցիայի շրջանակում։
Հարակից հրապարակումներ`
- Բերման է ենթարկված 10-ից ավելի մարդ, առնվազն երեքը մարմնական վնասվածքներով․ Հայկ Մամիջանյան
- Լարված իրավիճակ. Քաշքշուկ փողոցը փակած երիտասարդների ու կարմիր բերետավորների միջև
- Մեկնարկում է Արթուր Վանեցյանի սկսած բողոքի հավաքների երկրորդ փուլը, լինելու ենք առավել վճռական. Արսեն Բաբայան
- Հայկ Մամիջանյան. Արդեն շուրջ մեկ տարի է իմ հեռախոսի մեջ փորձում են տեղադրել «լրտեսող» վիրուսային ծրագրեր