Չալաբյան. Ժամը 19:00-ին իրազեկման հավաք-քննարկում ենք նախատեսում Ծարավ Աբյուրի պուրակում
5165 շարժման համախոհ, քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է.
«Մեր Համախմբումը շարունակում ենք իր արշավը՝ հանուն Արցախի և հայոց պետականության։
Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվան հաջորդող ապրիլյան շաբաթվա ընթացքում, մենք նախատեսում ենք իրազեկման միջոցառումներ անցկացնել Երևանի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաև Հայաստանի մի շարք բնակավայրերում:
Այսօր երեկոյան, 19:00, մենք իրազեկման հավաք-քննարկում ենք նախատեսում Ծարավ աղբյուրի նորակառույց թաղամասի Համալսարանական պուրակում։ Կխոսենք նրանից, թե գործող իշխանությունը ինչու է փորձում ձերբազատվել Արցախից, ինչպես է նա այս ընթացքում ձախողել մեր բանակի մարտունակության վերականգնումը, և ինչպես կարելի է նորից ամրապնդել մեր պաշտպանունակությունը և անվտանգությունը՝ առանց ստորացուցիչ զիջումներ անելու թշնամուն։
Սպասում ենք Ծարավ աղբյուրի թաղամասում և շրջակայքում բնակվող մեր ընկերներին և համակիրներին այս քննարկմանը, և համոզված ենք, որ միասին մենք կարող ենք իրականություն դարձնել այն ամենը, ինչ այսօր պատրաստ ենք ձեզ ներկայացնել»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա