«Նիկոլ դավաճան» վանկարկումներ Հանրապետական մարզադաշտում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում Երևանի Հանրապետական մարզադաշտից տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է, որ ոստիկանության Երևանի կենտրոնի բաժին մոտենալիս մարզադաշտից լսել է «Նիկոլ դավաճան» վանկարկումները և ցանկացել է իմանալ, թե ինչ է կատարվում:
Ակցիայի մասնակիցներից մեկը Արցախի դրոշով վազել է ֆուտբոլի դաշտ, որտեղ տեղի էր ունենում Հայաստանի ֆուտբոլի առաջնության խաղերից մեկը:
«Առանց թուրքի Հայաստան» վանկարկող ակցիայի մասնակիցների մեջ Ռուբեն Մելիքյանը տեսավ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին: Բողոքի ցույցի մասնակիցները քայլում էին տրիբունայի դիմացով և նրանց էին միանում այնտեղ նստած քաղաքացիները:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը հակաիշխանական բողոքի ակցիաների «հեղինակային իրավունքի սերտիֆիկատ» է հանել
- Չալաբյան. Ժամը 19:00-ին իրազեկման հավաք-քննարկում ենք նախատեսում Ծարավ Աբյուրի պուրակում
- Մեկնարկում է Արթուր Վանեցյանի սկսած բողոքի հավաքների երկրորդ փուլը, լինելու ենք առավել վճռական. Արսեն Բաբայան
- Հայաստանում նոր բողոքի ցույցեր են հասունանում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները