Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
«Հասարակության մեջ առկա է կոնսենսուս, որ այս իշխանությունը պետք է հեռանա»,-լրագրողների հետ զրույցում իրազեկման երթի ընթացքում հայտնեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Վանեցյանը։
Նրա գլխավորած երթին մասնակցում են բազմաթիվ քաղաքացիներ։ Երթն ուղեկցվւմ էր հայրենասիրական երգերի կատարումներով, ծափահարություններով, «Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «առանց Նիկոլ Հայաստան», «Հայեր միացեք» վանկարկումներով։ Ակցիայի մասնակիցներին վարորդները ողջունում էին ազդանշաններով։
Ապրիլի 17-ին Ազատության հրապարակում բողոքի անժամկետ ակցիաների մասին հայտարարած Վանեցյանն այսօր ասաց՝ բողոքի ապակենտրոն ցանցային պայքարը տալիս է իր արդյունքները։
«Գնալով ավելանում են մարդիկ, որոնք իրենց անհամաձայնությունն են հայտնում իշխանություններին, գործողություններին։ Ես այսօր մի դրական բան եմ նկատել։ Ողջ երթի ընթացքում մարդիկ իրենց պատշգամբներից, ավտոմեքենաներից ազդանշանների միջոցով ողջունում են երթի մասնակիցներին»,-ասաց Վանեցյանը։
Նա վստահեցրեց, որ իշխանության դեմ պայքարող ուժերի միջև պառակտում չկա, չի էլ առաջանա։
«Ովքեր պայքարում են այս իշխանության դեմ, հանուն Հայաստանի, Արցախի, մեր կողմնակիցներն են, մենք ենք իրենց կողմնակիցները։ Բողոքի ակտիվ ակցիաների առաջին օրը ցույց տվեց, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Քիչ ժամանակ անց մենք տոնելու ենք մեր պայքարի հաղթանակը, սա համաժողովրդական շարժում է ու անկասելի է»,-ասաց նա։
Երթի մասնակիցները դատախազության մոտով անցավ լռությամբ։
«Հարգեցինք հանգուցյալ համակարգի հիշատակը»,-ասաց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
Հարակից հրապարակումներ`
- Երթի մասնակիցները փակել են Ֆրանսիայի հրապարակ տանող ճանապարհը
- Պետք է ցույց տալ աջակցություն համաժողովրդկան շարժմանը․ Արթուր Վանեցյան
- Վանեցյանի թիմակիցներն ինքնաշարժներով երթ են իրականացնում
- Ժողովուրդը եթե դուրս եկավ ու կանգնեց փողոցում, որևէ իշխանություն չի կարող նրա կամքին հակառակ քայլ անել. Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան