Ապրիլի 27-ին կմեկնարկի մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի հարցազրույցի փուլը
Պետական եկամուտների կոմիտեի կազմակերպած մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի վերջին՝ հարցազրույցի փուլը մեկնարկելու է ապրիլի 27-ին, որին կմասնակցի ավելի քան 700 դիմորդ:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, այն բարեհաջող հաղթահարելուց հետո դիմորդները կընդգրկվեն դասընթացի մասնակիցների ցանկում, կանցնեն տեսական և գործնական պարապմունքներ: Գործընթացի վերջին փուլում մասնակիցները կհանձնեն ավարտական քննություն: Դասընթացը հաջողությամբ ավարտածները կստանան հավաստագիր՝ 3 տարի ժամկետով և աշխատանքի առաջարկի հնարավորություն՝ մաքսային ծառայության տարբեր պաշտոններում:
Կոմիտեից մանրամասնում են՝ հարցազրույցի փուլին կարող են մասնակցել միայն այն դիմորդները, որոնք հաղթահարել են օտար լեզուների թեստավորման, համակարգչային գիտելիքների ստուգման ու մասնագիտական թեստավորման փուլերը և սահմանված ժամկետում պատշաճ ձևով ներկայացրել են բարեվարքության հարցաթերթիկը:
Հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք ձեռք բերած դիմորդներն էլեկտրոնային հասցեներին կստանան ծանուցումներ` հարցազրույցի օրվա, ժամի և այլ մանրամասների վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները