Սպառողական շուկայում արձանագրվել է 0.6% գնաճ. ԱՎԾ
2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.6% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 1.7% գնաճով: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 1.5%-ով, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.4% գնանկում, իսկ ծառայությունների ոլորտում սակագների մակարդակը մնացել է անփոփոխ:
Ըստ ԱՎԾ-ի՝ 2015թ. հունվար-նոյեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% հավելաճ), իսկ 2015թ. նոյեմբերին 2014թ. նոյեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.2%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 98.7%, ոչ պարենային ապրանքների նը` 104.5%, ծառայությունների սակագներինը` 101.9%, իսկ հունվար-նոյեմբերին 2014թ. հունվար-նոյեմբերի համեմատ` համապատասխանաբար 104.1%, 103.6%, 105.8% և 102.9%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-1.0%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Գյումրի և Աշտարակ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գները նախորդ ամսվա համեմատ աճել են 0.7%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան