Ռուսաստանն ԱՄՆ-ին նոտա է հղել Ուկրաինային զենքի մատակարարումները դադարեցնելու պահանջով
Մոսկվան նոտա է հղել Վաշինգտոնին՝ պահանջելով դադարեցնել Կիևին զենք մատակարարելը, հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։
«800 միլիոն դոլար, այս չափով սպառազինություն կմատակարարվի Կիևին Վաշինգտոնից, սա հսկայական թիվ է, դա չի նպաստում դիվանագիտական լուծում գտնելուն, իրավիճակի կարգավորմանը։ Մենք ընդգծել ենք այդ իրավիճակի անընդունելիությունը, մենք պահանջում ենք դադարեցնել այդ գործելակերպը»,- ասել է նա։
Անտոնովը նշել է, որ ԱՄՆ-ը «փորձում է էլ ավելի բարձրացնել խաղադրույքները և սրել իրավիճակը»։