Համաշխարհային ռազմական ծախսերը 2021 թ-ին առաջին անգամ գերազանցել են 2 տրիլիոն դոլարը
Աշխարհի երկրների ռազմական ծախսերի ընդհանուր ծավալը 2021 թվականին կազմել է 2,113 տրլն դոլար։ Մինչ այդ 2 տրիլիոն դոլարի նշագիծը նախկինում երբեք չի գերազանցել, ասվում է երկուշաբթի օրը հրապարակված Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIRPI) զեկույցում՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ամենամեծ ռազմական բյուջե ունեցող երկրների հնգյակում են ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը: Այդ երկրներին բաժին է ընկնում համաշխարհային ծախսերի 62%-ը։
Ըստ զեկույցի՝ 2021 թվականը դարձել է ռազմական կարիքների համար հատկացումների անընդմեջ աճի յոթերորդ տարին։
«Նույնիսկ COVID-19 համաճարակի տնտեսական հետևանքների ֆոնի վրա գլոբալ ռազմական ծախսերը հասել են ռեկորդային մակարդակի։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում։ Գնաճը դանդաղեցրել է աճի տեմպերն իրական արտահայտությամբ, սակայն անվանական ռազմական ծախսերն ավելացել են 6,1 տոկոսով»,- նշել է Պաշտպանական ծախսերի և սպառազինությունների ծրագրի ավագ գիտաշխատող Դիեգո Լոպես դա Սիլվան:
Ռուսաստանն, ինստիտուտի գնահատմամբ, 2021 թվականին իր ռազմական ծախսերն ավելացրել է 2,9 տոկոսով՝ հասցնելով մինչև 65,9 մլրդ դոլարի: 2021 թվականին ՌԴ-ի ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 4,1 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան