Արքայադուստր Դիանայի կենսագիրը պատմել է արքայազներ Հարրիի և Ուիլյամի դժվար մանկության մասին
Մեծ Բրիտանիայում լույս կտեսնի լրագրող, արքայադուստր Դիանայի մասին կենսագրական գրքերի հեղինակ Թինա Բրաունի «Պալատի փաստաթղթերը» նոր գիրքը: Գիրքը վաճառքում կհայտնվի երեքշաբթի՝ ապրիլի 26-ին, գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով «Page Six» պորտալին:
Մասնավորապես, լրագրողը պատմել է, որ արքայազներ Ուիլյամն ու Հարրին ծանր են տարել հոր՝ արքայազն Չարլզի և մոր՝ արքայադուստր Դիանայի վեճերը:
«Մի օր Հարրին սկսել է իր փոքրիկ բռունցքներով խփել հոր ոտքերին և բղավել. «Ատում եմ, ատում եմ քեզ: Մայրիկը քո պատճառով լաց է լինում»,- գրել է Թինա Բրաունը:
Լրագրողի խոսքով՝ երեխաները նաև տուժել են մոր քմահաճ բնավորության պատճառով։
«Նրանք սովոր են, որ այն մարդկանց, ում սիրում էին, հանկարծակի անհետանում էին կամ կորցնում էին իրենց հանդեպ բարեհաճությունը», - ասում է թագավորական կենսագիրը:
Նա պատմել է, որ մի անգամ եղբայրների հետ չեն ցանկացել շփել նրանց զարմուհիները՝ արքայադուստր Բեատրիսը և Եվգենիան, քանի որ Դիանան դադարել է խոսել իրենց մոր՝ Սառա Ֆերգյուսոնի հետ:
Գրքի հեղինակը նաև հայտնել է, որ 1997 թվականին արքայադուստր Դիանայի մահվանից հետո նրա կրտսեր որդին՝ արքայազն Հարրին չի կարողացել կենտրոնանալ ուսման վրա և հաճախ կռվի մեջ է ներքաշվել։Ավելի ուշ, երիտասարդության տարիներին, մոր վիշտը նրա մոտ ալկոհոլի հետ կապված խնդիրներ է առաջացրել, ասել է Թինա Բրաունը:
Հարակից հրապարակումներ`
- Երբ կարող են Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին վերադառնալ արքայական պարտականությունների կատարմանը
- Եղիսաբեթ Երկրորդը դատարան կդիմի ընդդեմ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի
- Արքայազներ Ուիլյամը և Հարին քննադատել են «BBC»- ին՝ Դիանայի հետ հարցազրույցի համար
- Մանրամասներ՝ Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի ամուսնական պայմանագրից
- Մոխրոտիկները. գեղեցկուհիներ, որոնք ամուսնացել են արքայազների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին