Բենիտեսը մտադիր է խափանել Ալոնսոյի վերադարձը «Լիվերպուլ»
«Ռեալը» «Լիվերպուլի» հետ կպայքարի «Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի տրանսֆերի համար: Այս մասին հայտնում է «Daily Star»-ը:
Մյունխենցիների հետ 34-ամյա իսպանացու պայմանագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, իսկ երկարաձգման հարցում խնդիրներ են առաջացել: Պատճառն այն է, որ ֆուտբոլիստը ցանկանում է աշխատանքային պայմանագիր ստանալ 3 տարի ժամկետով, մինչդեռ գերմանական ակումբը պատրաստ է համագործակցությունը երկարաձգել մեկ տարով: Ստեղծված իրավիճակը հույս է ներշնչել «Լիվերպուլի» ղեկավարությանը, և անգլիական ակումբը պատրաստվում է նրան վերադարձնել «Էնֆիլդ», որտեղ Ալոնսոն հանդես է եկել 2004-2009 թթ.:
Այդուհանդերձ, Ալոնսոյի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև նրա մյուս նախկին ակումբը՝ «Ռեալը»: Հաղորդվում է, որ մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն անձամբ է շահագրգռված նրա տեղափոխության հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան