Երթի մասնակիցները փակել են Ֆրանսիայի հրապարակ տանող ճանապարհը
Արթուր Վանեցյանն իր համակիրների հետ փակել է Ֆրանսիայի հրակապարակ տանող ճանապարհը։
Նշենք, որ Ազատության հրապարակում, նաև Ֆրանսիայի հրապարակի տարածքում բազմաթիվ ոստիկականական ուժեր են կենտրոնացվել։
«Մեր պայքարն անկասելի է և անպայման հաղթելու ենք, միացի′′ր մեզ, միացի′ր այլ հրապարակներում ու փողոցներում, ցույց տուր , որ անհամաձայն ես այս իշախնությունների հետ»,- քաղաքացիների հետ փողոցում նստած հայտարարեց Վանեցյանը։
Նա հայտնեց, որ փողոցում նստած կսպասեն այնքան ժամանակ մինչև այլ վայրերից ժողովուրդը կմիանա։ Տեղեկություն ունի, որ այլ վայրերից ևս ժողովուրդը պատրաստվում է միանալ։
«Ժողովուրդ, սկսել ա, հավատացեք՝ սկսել ա։ Մենք տուն չենք գնալու»,- ասաց Վանեցյանը։
Ազատության հրապարակ են հասել նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդների գլխավորոծ երթի մասնակիցները։
Քաղաքացիները «Առանց թուրքի Հայաստան» վանկարկումներից բացի, երգում են «Զարթնիր լաո, մեռնիմ քըզի» երգը։
Ավելի մանրամասն՝ տեսանյությում։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
- Պետք է ցույց տալ աջակցություն համաժողովրդկան շարժմանը․ Արթուր Վանեցյան
- Վանեցյանի թիմակիցներն ինքնաշարժներով երթ են իրականացնում
- Ժողովուրդը եթե դուրս եկավ ու կանգնեց փողոցում, որևէ իշխանություն չի կարող նրա կամքին հակառակ քայլ անել. Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան