Մայիսի մեկին, մինչև խմբերի Երևան հասնելը ունենալու ենք մեծ հանրահավաք․ Իշխան Սաղաթելյան
«Դիմադրություն» շարժման իրազեկման երթը մեկնարկել է Երևանի Կոմիտասի պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից։
«Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, մենք մյի քանի օր առաջ հայտարարել ենք, որ իջնում ենք փողոց, փողոցային պայքարի, գնում ենք մինչև վերջ, այս իշխանություններին հանրային լայն ճնշման տակ օր առաջ հեռացնելու»,- այս մասին երթի մեկնարկին հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա նշեց, որ առավոտից Իջևան քաղաքից արժանապատիվ հայրենակիցները քայլերթով շարժվել են դեպի Երևան։ Միևնույն ժամանակ տեղեկացրեց, որ վաղը, ժամը 11.30-ին Տիգարնաշենից դեպի Երևան կշարժվի հաջորդ խումբը, որից հետո Հայաստանի մյուս երկու խորհրդանշական վայրերից՝ Սարդարապատից և Բաշ-Ապարանից խմբերը քայլերթով կշարժվեն դեպի Երևան:
«Այդ քայլերթի ընթացքում մեր հայրենակիցները լինելու են Հայաստանի տարբեր բնակավայրերում և ներկայացնելու են մեր երկրին սպառնացող վտանգները, համախմբելու են մեր քաղաքացիներին և ամսի մեկին հասնելու են Երևան: Այդ ընթացքում մենք միասին ամեն օր Երևանում կազմակերպելու ենք բողոքի տարբեր ակցիաներ, երթեր և ցույցեր։ Առաջիկա 5 օրերի ընթացքում մեր նպատակն է ամբողջ Հայաստանում մեր ժողովրդին ոտքի կանգնեցնել»,- ասաց Սաղթելյանը:
Ընդդիմադիր քաղաքական գործիչը նշեց, որ մայիսի մեկին, մինչև խմբերի Երևան հասնելը ունենալու են մեծ հանրահավաք։ Իսկ մինչ այդ, կոչ արեղ քաաղաքացիներին ամենօրյա մասնակցությամբ ցույց տալ, որ օրվա իշխանությունը մանդատ չունի երկիրը նոր զիջումների տանելու:
«Կոչ եմ անում մեր Սփյուռքի հայրենակիցներին, եկեք Երևան, Հայաստանի մարզերի մեր բնակիչներին, երիտասարդությանն ու մտավորականությանը՝ ոտքի կանգնեք, մենք շատ ժամանակ չունենք, օր առաջ այս չարիքի կառավարությանը հեռացնելու ենք միասին:
Սիրելի հայրենակիցներ, մինչև վերջ վճռական կամքով և հետևողական գնում ենք առաջ: Մենք որոշում ենք կայացրել՝ առաջիկա պայքարն իրականացնել ցանցային և ապակենտրոն, բոլոր քաղաքական ուժերը, իրական ընդդիմադիր ուժերը, անհատներ, յուրաքանչյուրն իր բողոքն այս չարիքի կառավարության դեմ ձևակերպելու է յուրովի, բայց բոլորս ունենք մեկ նպատակ՝ օր առաջ հեռացնել այս չարիքի կառավարությանը»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:
Նշենք, որ այսօրվա երթին ընդառաջ Հայ հեղափոխական դաշնակցության Երիտասարդական Միության և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդները փակել էին Կոմիտասի պողոտան, ինչից հետո երիտասրադներից մի քանիսին կարմիրբերետավորները բերման էին ենթարկել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան