Առավոտյան Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան. Իշխան Սաղաթելյան
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ առավոտյան 11։00-ին, Իջևանից ՀՀ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան։
«Սիրելի հայրենակիցներ,
մենք հայտարարել ենք, որ զանգն արդեն հնչել է, եկել է գործելու ժամանակը։
Տեղեկացնում եմ, որ առավոտյան 11։00-ին, Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան։
Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։ Մի քանի օր անց մենք տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին կդիմավորենք մեր մայրաքաղաքի սրտում։
Իսկ մինչ այդ մենք Երևանում կիրականացնենք ամենօրյա իրազեկման երթեր։ Առաջին երթը կմեկնարկենք այսօր՝ ժամը 18։30-ին՝ Կոմիտասի պողոտայի Սբ. Խաչ եկեղեցու մոտ։
Ի գործ, սիրելիներ»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ջահերով երթի դուրս եկած մեր ազգը կարողացավ լսելի դարձնել ամենակարևոր ուղերձը՝ մենք տեր ենք մեր Հայրենիքին․ Սաղաթելյան
- Մենք դուրս ենք գալիս փողոցային պայքարի՝ այս ազգադավ իշխանություններին հեռացնելու նպատակով. Իշխան Սաղաթելյան
- Պայքարը մեկնարկած է. Իշխան Սաղաթելյան
- Պատրաստ եղեք. Իշխան Սաղաթելյան