Նոր հին նախագահ. Էմանուել Մակրոնը վերընտրվել է Ֆրանսիայի ղեկավար
Ֆրանսիան ընտրել է նոր՝ հին նախագահ Էմանունել Մակրոնին։ 58,5 տոկոսով Էմանուել Մակրոնը ևս հինգ տարի կմնա Ելիսեյան պալատի սեփականատերը։ Եվրանյուզը գրում է, որ նա հաղթանակը տոնել է Էյֆելյան աշտարակի մոտ՝ իր հաղթական ելույթում խոստովանելով, որ շատերն իր օգտին քվեարկել են միայն ծայրահեղ աջերի իշխանության հասնելը թույլ չտալու համար։
«Վերջապես, ես մտածում եմ նրանց մասին, ովքեր քվեարկել են տիկին Լը Պենի օգտին: Ես գիտեմ, որ նրանք այս երեկո վրդովված են: Ոչ, ոչ մեկին մի սուլեք։ Այսուհետ ես այլևս ոչ թե ճամբարներից մեկի թեկնածուն եմ, ես յուրաքանչյուրի նախագահն եմ»,- ասել է Էմանուել Մակրոնը։
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնն առաջատար է Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում
- Մակրոնն ընդդեմ Լը Պենի. Ֆրանսիայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան