Երեկ Ներքին Հանդում հայ զինվորը գերեվարվել է Հայաստանի սուվերեն տարածքում.Աննա Գրիգորյան
«Իրենց աթոռներին կառչած խմբակը խաղաղության անվան տակ մեզ փաթաթել է ամենօրյա պատերազմներով: Ընդամենը երեկ իմ հայրենի Կապանում, Ներքին Հանդում ադրբեջանցիները հերթական հենակետն են տեղադրել մեր երկրի սուվերեն տարածքում»,-Ֆրանսիական հրապարակում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա ասաց, որ չեն հանդուժելու այն և Արցախը, Սյունիքը աջակցության կարիքն ունեն և բոլորին կոչ արեց համախմբվել, միավորվել, բռունցք դառնալ:
«Երեկ Ներքին Հանդում հայ զինվորը գերեվարվել է Հայաստանի սուվերեն տարածքում: Նիկո՛լ, սա՞ է քո խաղաղությունը, երբ հայ զինվորն իր հայրենիքում գերեվարվում է, երբ մեր տղերքը Բաքվի բանտերում դեռ դատապարտվում են որպես «ահաբեկիչ», երբ մեր երկրի տարածքները գնալով փոքրանում են»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Հայտնելով, որ ինքը որդի ունի, որը պետք է գնա բանակ և ամենից շատ ինքն է ուզում խաղաղություն՝ Գրիգորյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի բերածը խաղաղություն չէ, այլ պատերազմ:
«Մեր հայրերն ու պապերը մեզ անկախ ու ազատ Հայաստան են ժառանգել, ազատ Արցախ են ժառանագել, եկենք տեր կանգնենք այդ ժառանգությանը, դուք եք տերն այս երկրի, ոչ թե այն խմբակը, որը մի քանի տարի առաջ գոռում էր՝ մենք ենք տերը մեր երկրի և հիմա մեր ժողովրդին ու երկրին անտեր են թողել: Մեզանից յուրաքանչյուրից է կախված թե վաղը երկիր ունենալու ենք, թե ոչ, ազատ Արցախ ունենալու ենք, թե ոչ, ուրմեն պետք է միավորվենք, քանի որ Նիկոլի գնալուց հետո շատ գործ ունենք անելու: Մեր պայքարը վճռական է այն ավատվելու է մեր հաղթանակով այլ տարբերակ չկա»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
- Պետք է ցույց տալ աջակցություն համաժողովրդկան շարժմանը․ Արթուր Վանեցյան