Գործել «Արցախը Ադրբեջանի կազմում չլինի, ով ուզում է լինի» խոսույթով
«Հացադուլի հինգ օրերի, ու դրան հաջորդած երկու օրերի ընթացքում մենք արձանագրեցինք՝ կա անկախության սերունդ, որը պետք է ներկայանա և իր դիրքորոշումը հայտնի Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- Ազատության հրապարակում լրագրողներին ասաց 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Ավագյանը, ով պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանի հետ 5 օր հացադուլ էր արել Ազատության հրապարակում։
Ա. Ավագյանի խոսքով, կա կրիտիկական զանգված, որը ի զորու է սկսել նոր պրոցես։
«Այս պահից հայտարարում ենք, որ սկսում ենք երկրորդ շրջափուլը»,- ասաց երիտասարդը։
Նա նշեց, որ այս օրերի ընթացքում ում հետ շփվել են՝ և ՔՊ-ականներին հարող, և ընդդիմադիր դիրքերում գտնվող, բոլորի հիմնական մտահոգությունը նույնն է՝ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։
«Կա ընդհանուր մտահոգություն, սակայն իրար չենք հասկանում, տպավորություն է, թե մարդիկ տարբեր բաների մասին են խոսում։ Սա նախադեպային շրջան է, երրորդ հանրապետության մեջ նման պահ չենք ունեցել, մարդիկ չգիտեն՝ ինչ բառերով իրենց մտահոգությունը հայտնել։
Սկզբունքը պետք է լինի հետևյալը, որից բխելու է ամեն բան՝ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում Հայաստանում ով ուզում է թող իշխանության լինի։ Սրանից պետք է բխեցնել ամեն ինչ»,- ասաց նա։
Արթուրի խոսքով, սա անկախության սերնդի օրակարգն է։
«Անկախության սերնդի ներկայացուցիչը պետք է գա ու ասի՝ կներեք, միայն ցեղասպանության վտանգը չէ, այլևս կա այլ իմաստ՝ վայելել ենք անկախության բարիքները, հպարտ ենք այդ բարիքներով, ու չենք պատրաստվում դրանք մոռանալ։ Դա նոր իմաստ է։ Երբ որ սկսվել էր Արցախյան հերոսամարտը, այս իմաստը չի եղել, եղել է ցեղասպանության վտանգը, հիմա մեզ փորձում են ներշնչել, որ էլի այդ ցեղասպանության վտանգն է միայն։
Անկախության սերնդի գոյության իմաստը վտանգված է Հայաստանում և Արցախում։ Եթե Հայաստանում անկախության սերնդի ներկայացուցիչը չի պատրաստվում այդ իմաստը պաշտպանել, մենք այստեղ խնդիր ունենք»,- ասաց Ա. Ավագյանը։
Նվեր Կիրակոսյանը շարունակելով Արթուրին՝ նշեց, որ Արցախյան շարժումից ի վեր հանուն Արցախի տարվող պայքարն այլևս ունի ևս մեկ իմաստ՝ անկախության սերնդի գոյության իմաստը Արցախի գոյությամբ պայմանավորված։
«Հանձնարարական անկախության սերնդի կրիտիկական զանգվածին՝ գործել «Արցախը Ադրբեջանի կազմում չլինի, ով ուզում է լինի» խոսույթով։ Սա է մեր սկզբունքը, սա աշխատեցնելը մեր առաքելությունն է, իսկ խոսույթի տրամաբանությամբ գործելը կրիտիկական զանգվածի պարտքը»,- ասաց նա։
Ն. Կիրակոսյանի խոսքով, Արցախի ԱԺ արած հայտարարություններից հետո ներկայիս իշխանությունների նկատմամբ վստահությունը սպառված է։
«Ցանկացած վստահեցում, որ մեր առաջ քաշած անկախության սերնդի օրակարգը սպասարկվում է կամ սպասարկվելու է իրենց կողմից, ենթակա է մեր կասկածին»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Երեկվանից հացադուլը դադարեցրած Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը կրկին Ազատության հրապարակում են
- Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը դադարեցնում են հացադուլը
- Լիահույս ենք՝ շուտով կարձանագրենք, որ հացադուլն արդեն որպես պայքարի մեթոդ դադարում է և իր նպատակին չի ծառայում. Նվեր Կիրակոսյան
- Այստեղ եկող մարդկանց աչքերում հույս ենք տեսնում. Հացադուլ անող Նվեր Կիրակոսյան
- Այսօր նահատակ տղերքի ծնողները լինելու են Ազատության հրապարակում՝ աջակցելու հացադուլ հայտարարած Արթուրին և Նվերին
- Տեր Շահեն քահանան տեսակցեց հացադուլ հայտարարած Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին
- Ղազարյան. Հացադուլի դիմած երիտասարդների հարևանությամբ իշխանությունները որոշել են մշտական հերթապահություն կազմակերպել ոստիկանության մեքենայով
- «Երբ հավաքվի կրիտիկական զանգվածը, հացադուլը դադարեցնենք ու հանուն արժեքի պաշտպանությունը կշարունակենք այլ ձևով»
- «Միանում եմ». Պատերազմի մասնակից Մնացական Ավետիսյանը սատարում է հացադուլի դիմած տղաներին
- Հարբած քաղաքացին հայհոյել է հացադուլի դիմած պատերազմի մասնակիցներին
- Չենք պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում. հացադուլ հայտարարած տղաներն անկախության սերնդին հրավիրում են հրապարակ
- Արդեն դրական ազդակներ ենք ստանում. հացադուլի դիմած տղաներ
- Հորդորում եմ դադարեցնել ինքնավնասման վտանգ պարունակող հացադուլը․ ԱՀ ՄԻՊ-ը՝ հացադուլ անող երիտասարդներին
- Հացադուլի դիմած տղաներ. Պահը պահանջում է, որ անկախության սերունդը պայքարի դրոշակ վերցնի
- Այն, ինչ անում ենք, ակցիա չէ, ռեակցիա է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին. Հացադուլ հայտարարած երիտասարդներ
- 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանն Ազատության հրապարակում սկսում են անժամկետ հացադուլ