Երևանում նախորդ շաբաթ ծնվել է 385 երեխա՝ 211 տղա և 174 աղջիկ. Անահիտ Չարխիֆալաքյան
«Նախորդ շաբաթ Երևանի շտապօգնության ծառայությունում արձանագրվել է 40 վթար-վրաերթ, որի հետևանքով եղել է 38 տուժած, մահ չի արձանագրվել»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Առողջապահության վարչության պետի ժ/պ՝ Անահիտ Չարխիֆալաքյանը:
Նրա խոսքով՝ մայրաքաղքի 18 տարեկան և բարձր տարիքի քաղաքացիների շրջանում պատվաստվածների ընդհանուր թիվը 855,930 է, որից առաջին դեղաչափը ստացել է 446.416 քաղաքացի, երկրորդը՝ 391,073-ը, որը կազմում է 46.6%, իսկ 18,441 հոգի ստեցել է բուստեր դեղաչափ:
«Հայաստանում 18 և բարձր տարիքի պատվաստման ենթակա քաղաքացիների թիվը 2, 256,291 է, պատվաստվածների թիվը՝ 2,161,182, որից 1,123,236-ը ստացել են պատվաստանյութի առաջին բաղադրիչը, իսկ երկրորդը՝ 994,158, այսինքը՝ 44 %-ը»,-զեկուցեց Անահիտ Չարխիֆալաքյան:
Առողջապահության վարչության պետի ժ/պ-ն հայտնեց, որ Երևան Քաղաքում նախորդ շաբաթ ծնվել է 385 երեխա՝ 211 տղա և 174 աղջիկ
Հարակից հրապարակումներ`
- 24.04.2022. Կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել
- 23.04.2022. Կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել
- Մեր զոհերի մեծ մասը 2000-2002 թթ. ծնված էին..., ո՞նց վերանայենք դրանց նկատմամբ վերաբերմունքը. Արթուր Թովմասյան