Մեկ շաբաթում Երևանի վճարովի ավտոկայանատեղիներում կանգնելու համար սահմանվել է 67,6 մլն դրամ տույժ
«Համայնքային վճարովի ավտոկայանատեղներին վերաբերող իրավախախտումների մասով բաժնի կողմից կայացվել 13,525 վարչական տույժ նշանակելու մասին որոշում, որի գումարային արժեքը կազմում է 67 մլն 625 հազար դրամ»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Արամ Աբովյանը:
Նրա խոսքով՝ վերջին մեկ շաբաթում վճարովի ավտոկայանատեղիներին վերաբերող իրավախախտումների համար սահմանված վարչական տույժերից պետական բյուջե է մուտքագրվել 51.9 մլն դրամ:
Արամ Աբովյանը հայտնեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում 67 վարչական խախտումի վերաբերյալ կազմվել է արձանագրություն և քննվել է ևս 253 վարչական իրավախախտման վերաբերյալ գործ, որոնցից134-ով վարչական տույժ նշանակելու որոշում է կայացվել՝ 37,5 մլն դրամ արժեքով:
Հարակից հրապարակումներ`
- Իմ համար, ամոթ էր նայելը, թե ինչպես են ՌԴ-ից ժամանած քաղաքացիները մեր քաղաքում մաքրություն անում. Երևանի քաղաքապետ
- Երևանում նախորդ շաբաթ ծնվել է 385 երեխա՝ 211 տղա և 174 աղջիկ. Անահիտ Չարխիֆալաքյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները