Թագուհի Թովմասյան. Շատ չեմ ուշանա
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է.
«Այսօրվանից 2 օրով ստիպված եմ բացակայել երկրից՝ մասնակցելու Ժնևում «Անվտանգության ոլորտի կառավարումը եւ բարեփոխումը. անվտանգության ոլորտի գործուն վերահսկողության ապահովում» թեմայով կարևոր քննարկումներին։ Ներկայացնելու եմ մեր երկրի անվտանգային դաշտում առկա խնդիրները, մարտահրավերները և զինված ուժերում մարդու իրավունքների վիճակը:
Այցը կազմակերպում, այցի հետ կապված ծախսերը հոգում է Ժնևի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնը (DCAF), աջակցում՝ Գերմանիայի ԱԳՆ-ն:
Այցը պլանավորված էր շատ ամիսներ առաջ, երբ դեռ հնարավոր չէր կանխատեսել, որ այս օրերին կանգնելու ենք մեր երկրի համար ավելի ծանր և օրհասական մարտահրավերի՝ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու իշխանության պատրաստակամության
և Արցախի լինելիության վտանգի առաջ։ Ու ստիպված էինք լինելու անժամկետ պայքար սկսել հանուն ՀՀ-ի և Արցախի: Շատ չեմ ուշանա...
Հ. Գ.Պայքարը Նիկոլ Փաշինյանի հեռանալու պահանջով շարունակվում է և շարունակվելու է... Մենք հայրենիք չունենք ազերիներին նվիրելու»։
Հարակից հրապարակումներ`
- Թագուհի Թովմասյան. Խաղաղության օրակարգը միայն վտանգավոր ծուղակ է մեզ համար
- Թագուհի Թովմասյան. Վճռական գործողությունների մեկնարկը տրված է
- Արցախում տեսածը Թագուհի Թովմասյանը պատմել է Սերգեյ Կոպիրկինին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան