Հրապարակում մնալու օրը լինելու է, մենք կասենք այդ մասին. Սաղաթելյան
Երևանում՝ Սուրբ Խաչ եկեղեցու դիմացից մեկնարկած «Դիմադրություն» շարժման երթի մասնակիցները, հասնելով Ֆրանսիայի հրապարակ, ողջունեցին արդեն հրապարակը փակած «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին և բոլոր ներկաներին։
«Բոլորս ունենք մեկ նպատակ ու մեկ օրակարգ՝ այս չարիքի իշխանությանը րոպե առաջ հեռացնել»,- հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ հայ ազգը ոտքի է կանգնում. «Մեր լաոն զարթնում է, մենք հետ քայլի տեղ չունենք, նահանջի տեղ չունենք, մենք այլ ճանապարհ չունենք, մենք տեր ենք Արցախի դրոշին, հայոց եռագույնին, մինչև վերջ տեր ենք մեր պետականությանը։
Ուրեմն այսպես կազմակերպված, մեջ մեջքի, ուս ուսի տված գնում ենք մինչև վերջ»։
Ի. Սաղաթելյանի խոսքով, դեռևս պայքարն ապակենտրոն է, բայց բոլորն աշխատում են նույն նպատակի համար. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ, անհատ, խումբ ինքնուրույն իր բողոքի, դժգոհության ձևն է արտահայտում, այսպես մեր պայքարն ավելի արդյունավետ է»։
Նա նշեց, որ իրենց խմբերը տարբեր խորհրդանշական վայրերից՝ Իջան, Տիգրանաշեն, Բաշ Ապարան ու Սարդարապետ, շարժել և առաջիկա օրերին կշարժվեն դեպի Երևան, իսկ այդ ընթացքում Երևանում կկայանան տարբեր բողոքի, անհնազանդության ակցիաներ մինչև մայիսի 1-ը։
«Դրանից հետո անցնում ենք ավելի կոնկրետ և հստակ գործողությունների։ Սա ով, ոնց ուզում է, թող հասկանա։ Այս պայքարը հայրենիքի համար է»,- ասաց Սաղաթելյանը։
Քաղաքացիները հետաքրքրվել են՝ արդյո՞ք այսօր մնալու են հրապարակում։ Ի. Սաղաթելյանն արձագանքելով այդ հարցին՝ ասաց. «Հարգելի հայրենակիցներ, այդ մնալու օրը մենք ձեզ կասենք, այդ օրը լինելու է։ Մենք ունենք ծայից ծայր գծված ծրագիր, որը բերելու է սրանց հեռացմանը։ Վստահ եղեք»։
Նա հայտնեց, որ որ վաղը 11։30-ին Տիգրանաշենից Երևան կշարժվի իրենց հաջորդ խումբը, իսկ 18։30-ին Սասունցի Դավիթի արձանի մոտից կսկսվի իրենց հաջորդ երթը։
«Մեր նպատակն է ողջ ազգին առաջիկա օրերին ոտքի հանել ու հանելու ենք։ Առաջ, դեպի հաղթանակ։ Այս ժողովուրդը չի պարտվելու»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Առանց Նիկոլ Հայաստան» գոռացին հրապարակում հավաքված քաղաքացիները։
Հարակից հրապարակումներ`
- Երթի մասնակիցները փակել են Ֆրանսիայի հրապարակ տանող ճանապարհը
- Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
- Մայիսի մեկին, մինչև խմբերի Երևան հասնելը ունենալու ենք մեծ հանրահավաք․ Իշխան Սաղաթելյան
- Առավոտյան Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան