Սոս Հակոբյան. Պետք է կանգնեցնել պարտությունների անիվը
«Հայրենիք» կուսակցության անդամներն այս պահին էլեկտրական ինքնաշարժներով իրազեկման երթ են իրականացնում Կենտրոն վարչական շրջանի փողոցներում։
«Այսօր ժամը 18։00-ին եկեք Ազատության հրապարակ։ Մենք Ազատության հրապարակում ենք այսօր, Ազատության հրապարակում ենք լինելու վաղը։ Մենք Ազատության հրապարակում ենք լինելու այնքան, ինչքան պահանջվի Հայաստանի ու Արցախի անվտանգության համար։
Սիրելի հայրենակից, միասին մեր ուժն անկասելի է, արի Ազատության հրապարակ՝ հանուն Արցախի, Հայաստանի անվտանգության։ Արի Ազատության հրապարակ՝ հանուն մեր ընտանիքների։
Պետք է կանգնեցնել պարտությունների անիվը։ Սիրելի քաղաքացի, միասին մենք անպարտելի ենք»,-երթի մեկնարկին հայտարարեց կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը։