2022 թ հունվար-մարտ ամիսներին սպառողական գներն աճել են 7.8 %-ով. Վիճակագրական կոմիտե
ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներով 2022 թ. հունվար-մարտ ժամանակահատվածում 2021թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցվել է տնտեսական ակտիվության 9.6% աճ:
Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 3.1 % ով, բայց գյուղատնտեսության համախառն արտադրությունը նվազել է 5.4 %-ով:
Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ շինարարությունն աճել է 6.3 %-ով, առևտուրը՝ 7.6 %-ով, իսկ ծառայությունների ծավալը ՝ 22.2%-ով:
Ամփոփագրում նշվում է, որ աճ է գրանցվել նաև սպառողական գների տողում՝ կազմելով 7.8 %, որից արդյունաբերական ապրանքների գներն աճել են 11.3 %-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն էլ աճել են 16.7 %-ով:
Վիիճակագրական ամփոփ տվյալներով՝ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 38.5%-ով, որից արտահանումը՝ 26.9 %-ով, ներմուծումը՝ 45.6 %-ով:
Հարակից հրապարակումներ`
- Վիճակագրական հերթական աճպարարությունը․ նախորդ սուտը փոխարինվում է ավելի մեծ ստով. Թադևոս Ավետիսյան
- 2021թ. նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնաճը կազմել է 9.6%.Վիճակագրական կոմիտե