Ոստիկաններն ակցիա իրականացնող դաշնակցական երիտասարդներին անհամաչափ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մի խումբ երիտասարդների անհամաչափ ուժի կիրառմամբ ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիայի ընթացքում։ Այս մասին հայտնում են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունից։
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունից հայտնում են, որ Դաշնակցության երիտասարդականի 5 անդամներ իրազեկաման խաղաղ ակցիա իրականացնելու համար բերման են ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին։
Հիշեցնենք՝ Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում դաշնակցական երիտասարդները փողոց էին փակել՝ վանկարկելով «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Միացում, պայքար, հաղթանակ»։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյանի թիմակիցներն ինքնաշարժներով երթ են իրականացնում
- «Սկսվել ա». Երևանում փողոց են փակել
- ԵՊԲՀ մի շարք ուսանողներ հայտարարել են անժամկետ դասադուլ
- Առավոտյան Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան. Իշխան Սաղաթելյան
- Մենք դուրս ենք գալիս փողոցային պայքարի՝ այս ազգադավ իշխանություններին հեռացնելու նպատակով. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան