Սկսում եմ հացադուլ, Փաշինյանին չձերբակալելու դեպքում մայիսի 8-ին կինքնահրկիզվեմ. Զոհված զինծառայողի հայր
44-օրյա պատերազմի ժամանակ զոհված ավագ լեյտենանտ Լևոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետիսյանը, Ազատության հրապարակում հայտարարեց, որ հացադուլ է սկսում, իսկ մայիսի 8-ին կդիմի ավելի ծայրահեղ քայլի։
«Հայտարարում եմ՝ մինչև մայիսի 8-ը հացադուլ, մայիսի 8-ին կգնամ ավելի ծայրահեղ քայլի։ Ես դրան պատրաստ եմ ու ուզում եմ դիմել ՀՀ դատախազությանը, ԱԱԾ-ին, որ ձերբակալեն դավաճանին, վերջապես Հայաստանում վարչապետ նստած այդ թշնամու գործակալին։
Այս կերպ էլ հնարավոր չէ ապրել, այս կերպ էլ չեմ կարող պատկերացել։ Էլ ի՞նչ կարող է լինել, որ մենք ձերբազատվենք այդ վարչապետ կոչեցյալից։ Հույս ունեմ մինչև մայիսի 8-ը կլինի այդ նախաձեռնությունը դատախազության, ԱԱԾ կողմից, եթե ոչ՝ ես պատրաստվում եմ մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը, ինձ հրկիզել Հանրապետության հրապարակում։ Դիմում եմ բարձրաստիճան սպաներին, գեներալներին, եթե թանկ է ձեզ համար սպայի կոչումը, դուք նույնպես կմիջամտեք, եթե իհարկե, դա չանի դատախազությունն ու ԱԱԾ-ն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մ.Ավետիսյանը։
Նա բացատրեց, թե ինչու է այժմ Ազատության հրապարակում. «Այդ ստոր արարածը հայտարարեց, որ ինքը կարող էր կանգնեցնել պատերազմը, բայց թույլ տվեց շարունակվի ու մի բան էլ ավելի՝ կոչ էր անում, ով տանն ինչ ունի, հագնի, գնա, սա Սարդարապատ է։
Եթե չհայտարարել էլ, ես վստահ էի, որ կարող էր կանգնեցել, բայց չի արել։ Բայց այդ լկտի հայտարարությամբ բացեիբաց ասաց, որ ես եմ սպանել ձեր տղաներին, բան կա ասելու, եկեք, ասեք։
Բացի այդ, երևի կան ավելի պինդ մարդիկ, բայց ես չեմ կարող նայել ինչպես է Հայաստանը կործանվում»։
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանի համար միևնույնն է՝ ինքը կլինի, թե ոչ. «5000 մինուս, պլյուս, իր համար միևնույնն է, բայց դատախազության, ԱԱԾ համար կարող է միևնույնը չլինել ևս մեկ մահ, այնպես որ թող գործի անցնեն ու իրենց պարտականությունները կատարեն»։
Մ.Ավետիսյանն ասաց, որ ոստիկանությունն իրեն թույլ չի տալիս մոտենալ Նիկոլ Փաշինյանին, թեև մի քանի անգամ փորձել է. «Եթե մոտենայի, պետք է հարցնեի՝ ինչ ես զգում հայի արյուն թափելով, ինչ հաճույք ես զգում։ Գիտեմ, որ կարող էր կանգնեցնել պատերազմը, այնպես աներ, որ չլիներ։ Ինքն է հրահրել, կանխամտածված այնպես արեց, որ մենք պարտվենք։ Այդ զինվորները, սպաները, որ զոհվեցին, բոլորի արյունը Նիկոլի վրա է»։
Նա պատմեց, որ որդին՝ ավագ լեյտենենտ Լևոն Ավետիսյանը, Մատաղիսում էր ծառայում, վաշտի հրամանատար էր. «Իմ տղան Մատաղիսը համարում էր Երևանի պես իր մայրաքաղաքը, շատ էր կապված, պահեց մինչև վերջին արյունը, հոկտեմբերի 6-ին իր վաշտով փորձեց նորից հետ գրավել Մատաղիսը ու զոհվեց։
Խոստանում եմ՝ Փաշինյանի ձերբակալությունից հետո մինչև վերջին արյունս թափեմ Մատաղիսը հետ բերելու համար, այնտեղ իմ տղու արյունն է թափված»։
Հարակից հրապարակումներ`
- Սա միայն գողություն չէ, այլ՝ անարգանք իմ ընտանիքի և իմ զոհված որդու հանդեպ. Ալբերտ Հովհաննիսյանի հայր
- Եթե մեր երեխաները հայրենիքի սահմանին են զոհվել, ձեր երեխաներին իրենց անկողիններում են մորթելու. Զոհված զինծառայողի հայր
- Վաղը կարող է մեր երեխաների շիրիմին էլ չկարողանանք գնալ, դուրս եկեք փողոց, ժողովուրդ. զոհված զինծառայողի հայր
- ՔՊ-ականներով թող չմտնեն Եռաբլուր, գալիս են, հիանո՞ւմ են իրենց արածով. Զոհված զինծառայողի հայր