Տեղ չունեմ գնալու, իմ տեղն այժմ Եռաբլուրն է. Զոհված զինծառայողի հայր
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, հարազատները նախատեսում են ապրիլի 26-ին բողոքի ակցիա անցկացնել Ազնավուրի հրապարակում։ Ազատության հրապարակից զոհված զինծառայողներից մեկի հայրը բոլորին կոչ արեց վաղը միանալ իրենց, կանգնեն իրենց կողքին։
«Մեր պահանջն արդար է։ Քաղաքականություն չկա, իսկ այն մարդը, ով այս հրապարակում կանգնել է հայրենիքի փրկության համար, բոլորն էլ մեզ հետ շփվելու իրավունք ունեն։
Գիշերները գլուխներդ բարձին դնելուց մի պահ ձեզ դրեք մեր տեղը ու կհասկանաք, ինչ է, ու դրեք ձեզ յուրաքանչյուր արցախցու տեղ, ովքեր կորցրել են իրենց տները, իրենզ հարազատների գերեզմանները։ Մենք էլ վաղը չենք կարողանալու գնալ Եռաբլուր։
Ո՞ւր է այն սերունդը, որ 30 տարի անկախություն է կերտել, ինչո՞ւ ոտքի չի ելնում»,- ասաց նա։
Զոհված զինծառայողի հայրը նշեց, որ 30 տարվա ընթացքում երկու պետություն է ստեղծել հայ ժողովուդրը, իսկ հիմա դրանք կորցնում են։
«Հայրենիքը ծախում է, ու գնացել է Ծիծեռնակաբերդ։ Նման պիղծ մարդ չեմ տեսել։ Բա առաջին տիկինը։ Այնքան պիղծ են, որ արդեն ծնողների հետ են խաղում»,- ասաց նա։
Անհամահացած զինծառայողի հայրն արդեն արցունքներն աչքերին նշեց, որ ինքը տեղ չունի գնալու, իր տեղն այժմ Եռաբլուրն է։
Հարակից հրապարակումներ`
- Սկսում եմ հացադուլ, Փաշինյանին չձերբակալելու դեպքում մայիսի 8-ին կինքնահրկիզվեմ. Զոհված զինծառայողի հայր
- Սա միայն գողություն չէ, այլ՝ անարգանք իմ ընտանիքի և իմ զոհված որդու հանդեպ. Ալբերտ Հովհաննիսյանի հայր
- Եթե մեր երեխաները հայրենիքի սահմանին են զոհվել, ձեր երեխաներին իրենց անկողիններում են մորթելու. Զոհված զինծառայողի հայր
- Վաղը կարող է մեր երեխաների շիրիմին էլ չկարողանանք գնալ, դուրս եկեք փողոց, ժողովուրդ. զոհված զինծառայողի հայր
- ՔՊ-ականներով թող չմտնեն Եռաբլուր, գալիս են, հիանո՞ւմ են իրենց արածով. Զոհված զինծառայողի հայր