Իրանական գիտելիքահենք ընկերությունները պատրաստ են իրենց արտադրանքն արտահանել Ռուսաստան
Իրանի նախագահի նորարարության և բարգավաճման հիմնադրամի լիազորությունների գծով տնօրենը հայտարարել է իրանական գիտելիքահենք ընկերությունների պատրաստակամության մասին՝ գիտելիքի վրա հիմնված արտադրանք արտահանել Ռուսաստան, գրում է ParsToday-ը։
Թեհրանում տեղի է ունեցել «Արտահանման կիրակիներ» 29-րդ ցուցահանդեսը, որին մասնակցել են տեղական գիտելիքահենք ընկերությունների ներկայացուցիչները և ռուսական բիզնես պատվիրակությունը։
Ցուցահանդեսին մասնակցած իրանական ընկերությունները ցուցադրել են իրենց արտադրանքը կապի և տեղեկատվության ոլորտում:
Իրանի նախագահի նորարարության և բարգավաճման հիմնադրամի լիազորությունների գծով տնօրեն Մարզիե Շավերդին ասել է. «Նախորդ 28 միջոցառումների ընթացքում 15 ընկերություններ կարողացել են կնքել արտահանման պայմանագրեր»։
Նա հավելել է. «Ցուցահանդեսի շրջանակում, իրանական գիտելիքահենք ընկերությունների փորձագետները և ռուս շուկայագետները քննարկել ենն իրանական գիտելիքահեն արտադրանքը Ռուսաստան և այլ երկրներ արտահանելու ուղիները»: