Միլիոնավոր բրիտանացիներ ստիպված են ընտրություն կատարել սննդի և ջեռուցման միջև
Մեծ Բրիտանիայում ավելի քան հինգ միլիոն մարդ ստիպված է ընտրություն կատարել սննդամթերք գնելու և ջեռուցման համար վճարելու միջև` գների համատարած աճի պատճառով, գրում է Daily Mirror թերթը՝ վկայակոչելով Deltapoll-ի հարցումը:
Ինչպես ցույց են տվել ուսումնասիրության արդյունքները, շատ քաղաքացիների համար ամենամեծ հարվածը եղել է էլեկտրաէներգիայի թանկացումը։
Այսպես, հարցվածների 10%-ը խոստովանել է, որ իրենք ստիպված են եղել ընտրել սննդի և բնակարանի ջեռուցման միջև, հարցվածների 9%-ն արդեն հնարավորություն չունի վճարել կոմունալ վճարումները, ևս 12%-ը չի կարողանա դա անել մի քանի շաբաթվա ընթացքում, իսկ 31%-ը՝ մի քանի ամսից:
Բացի այդ, հարցվածների մոտ 41 տոկոսը որոշել է ավելի շատ ժամանակ անցկացնել տանը, 34 տոկոսը նախատեսում է ավելի քիչ ուտելիք գնել, 30 տոկոսը կկրճատի մեքենայով ուղևորությունները՝ վառելիքը խնայելու համար, 27 տոկոսը կկրճատի երկրորդական ծախսերը, օրինակ, կհրաժարվեն հեռուստատեսային բաժանորդագրություններից, և ևս 16 տոկոսը չեղյալ է հայտարարել արձակուրդային ծրագրերը: