Քաղաքացին հրկիզել է մեքենան, կինը մահացել է, իսկ ինքը տեղափոխվել է բուժհաստատություն
Ապրիլի 26-ին ժամը 14:55-ին ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության կենտրոնական ապարատի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Քռասնի-Ննգի ավտոճանապարհի «Հարավի յալ» կոչվող տեղանքում ավտոմեքենա է այրվում: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։
«Կանչը ստանալուց անմիջապես հետո բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհը մեկուսացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը, ոստիկանության ծառայողները, շտապ օգնության հերթապահ բժիշկները։
ԱԻ պետական ծառայության հերթապահ օպերատիվ խումբը անմիջապես մեկուսացրել է կրակը և լիամարել, ոստիկանության ծառայողներն իրականացրել են տարածքի զննություն։
Նախնական տվյալներով պարզվել է, որ ժամը 14:45-ի սահմաններում, նշված տեղանքի անտառածածկ հատվածում, Մարտունի քաղաքի 61-ամյա բնակիչ (Վազգենաշեն գյուղից տեղահանված) Ն.Ե.-ն սպանություն գործելու նպատակով հրկիզել է «Մերսեդես Բենց» ավտոմեքենան, ինչի հետևանքով կինը` Գ.Ե.-ն (ծնված 1968թ.), ավտոմեքենայի մեջ այրվել և մահացել է։
Իսկ վերջինս ստացած տարբեր աստիճանի այրվածքններով, շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան