Արի հրապարակ, պայքարը շարունակվում է, որովհետև Հայաստանը, Արցախը մեր տունն է, մեր հող ու ջուրն է. Խաչիկ Գալստյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորած և «Դիմադրություն» շարժման երթերն ավարտվեցին Ազատության հրապարակում, որտեղ այժմ համերգ է, ելույթ է ունենում Ռուբեն Սասունցին։
Հրապարակում քաղաքացիները շուրջպար են բռնել։ Մեծ էկրանին ցուցադրվում է ապրիլի 17-ից Ազատության հրապարակում անժամկետ բողոքի ակցիաներ իրականացող Արթուր Վանեցյանի և նրա կողմնակիցների ելույթներից, հարցազրույցներից, բողոքի ակցիաներից կադրեր։
«Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը խնդրեց, որպեսզի ներկաներն այստեղից իրենց տուն տանեն այս ֆանտաստիկ էնեգիան, վաղը կրկնապատկած, եռապատկած կրկին գան այստեղ ու շարունակեն պայքարը, քանի որ միասին ուժեղ են, հզոր ու անպարտելի են։
«Արի հրապարակ, պայքարը շարունակվում է։ Վաղը 19։00։ Սպասում ենք ձեզ այստեղ մեր երթը շարունակելու, մեր քաղաքացիական անհնազանդությունը հայտնելու։ Նորից տասնյակ, հարյուրավոր, հազարավոր մեր հայրենակիցներ գալու են այստեղ, շարունակելու ենք մեր պայքարը, կանգնելու ենք կողք-կողքի, որովհետև Արցախը մեր տունն է, մեր հող ու ջուրն է, Հայաստանը մեր տունն է, մեր հող ու ջուրն է»,- ասաց Խաչիկ Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հեծանիվով ման եկողը, տեսեք՝ ինչերով է ման գալիս ու ինչ փորձանքներ, սպանություններ է անում. Իշխան Սաղաթելյան
- Սրանք չեն կարողանում իրենց վախերը կառավարել, ուր մնաց երկիրը կառավարեն. Վահե Հակոբյան
- Վանեցյանի գլխավորած ու «Դիմադրություն» շարժման երթերի մասնակիցները հանդիպեցին Հանրապետության հրապարակում
- Ոստիկանները փորձեցին ուժ կիրառել և ժողովրդից ստացան համապատասխան արձագանք. Արթուր Վանեցյան
- Մեր պայքարը ցույց է տալիս, որ հայը չի հանձնվել. Արթուր Վանեցյան
- Վանեցյանը՝ ոստիկանությանը. Զգուշացնում եմ, այսօր ապօրինի գործողություն կատարողը վաղը պատասխան է տալու օրենքի առաջ