Հույս ունեմ ոստիկանությունը չի դիմի սրացման, քանի որ անհնար է ուժով կասեցնել ժողովրդի պոռթկումը. Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Վանեցյանն իրենց պայքարի երկրորդ փուլի առաջին օրը՝ ապրիլի 25-ը, շատ լավ է գնահատում։
«Երեկ մեր երթին, ակցիաներին, նաև մյուս ակցիաներին շատ մեծ թվով մարդիկ են մասնակցել, վարորդները գրեթե 100 տոկոս ողջունում էին երթի մասնակիցներին ազդանշաններով, ձեռքերով, նաև պատշգամբներից էին մեր քաղաքացիները մեզ ողջունում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը։
Նա ընդգծեց՝ ազգն արթնացել է, մարդիկ գիտակցել են, որ պետք է քշել այս իշխանություններին, որպեսզի ունենալ երազած հայրենիք, ունենալ անվտանգ Հայաստան, Արցախ, Հայաստանում և Արցախում ապրող աժանապատիվ քաղաքացի։
Արթուր Վանեցյանը հայտնեց, որ այսօր նույնպես նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ։
«Այսօր և առաջիկա օրերին ամեն օր ժամը 18։00-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է երեկ ակցիաների մասնակիցների նկատմամբ ոստիկանության գործողություններին, նա նշեց. «Երեկ որոշակի կոպտություն եղել է, եղել են ուժի կիրառման դեպքեր, հարվածել են նաև ցուցարարներին։ Հույս ունեմ ոստիկանությունը չի դիմի արկածախնդրության, կշարունակի իրականացնել իր ծառայությունը, չի գնա սրացման, քանի որ անհնար է ուժով կասեցնել ժողովրդի պոռթկումը, որը տեղի է ունեցել։ Չկա նման ուժ, ոստիկանական ուժեր կամ այլ ուժեր, որոնք կարող են ժողովրդի պոռթկումը կանգնեցել, դա անհնարին է»։
Արթուր Վանեցյանը դիմեց ոստիկանությունը՝ խնդրելով կատարել օրենքով իրենց վերապահված լիազորությունները, դրանից ավելի ոչ մի բան չանել։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
- Պետք է ցույց տալ աջակցություն համաժողովրդկան շարժմանը․ Արթուր Վանեցյան
- Վանեցյանի թիմակիցներն ինքնաշարժներով երթ են իրականացնում
- Ժողովուրդը եթե դուրս եկավ ու կանգնեց փողոցում, որևէ իշխանություն չի կարող նրա կամքին հակառակ քայլ անել. Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Սիրելի երիտասարդ, արի հրապարակ, միասին որոշենք, թե ինչպիսի երկիր ենք մենք ունենալու
- Վանեցյան. Ունենք գրեթե 100 տոկոսանոց արդյունք
- Մեկնարկում է Արթուր Վանեցյանի սկսած բողոքի հավաքների երկրորդ փուլը, լինելու ենք առավել վճռական. Արսեն Բաբայան
- Մեր պետության շահերը պաշտպանելու համար որևէ ուղղորդվածություն պետք չէ. Վանեցյան
- Արթուր Վանեցյանի գլխավորությամբ քաղաքացիները երթով գնում են Հանրապետության հրապարակ