Մեր պայքարը ցույց է տալիս, որ հայը չի հանձնվել. Արթուր Վանեցյան
Ազատության հրապարակից մեկնարկել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորած իրազեկման երթը։ Վարորդներն իրենց մեքենաների ազդանշաններով ողջունում են երթի մասնակիցներին։
«Հայաստան ոտքի», «Արցախ ոտքի», «հայ ազգ, ոտքի» վանկարկում է Արթուր Վանեցյանն ու ակցիայի մասնակիցները։
«Մեր պայքարը ցույց է տալիս, որ հայը չի հանձնվել, հայի արժանապատվությունը չի վերացել։ Մենք ուժեղ ենք միասին։ Մենք համբերատար ենք և անպայման հասնելու ենք մեր նպատակին Իսկ մեր նպատակն է՝ ունենալ անվտանգ Հայաստան, Արցախ և մեր մեծ հայրենիքում ապրող արժանապատիվ քաղաքացի»,- հայտարարեց Արթուր Վանեցյանը։
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ առաջիկա օրերին կլինեն ավելի շատ բողոքի ակցիաներ, մեր հայենակիցները ավելի շատ դուրս կգան փողոց. «Մենք փողոցում կունենանք այն կրիտիկական զանգվածը, որի դիմաց այլևս իշխանությունը չի կարող դիմակայել։ Փաշինյանը չի կարող ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ, երբ լինի այն քանակը, որը մենք սպասում ենք, հատկապես, երբ տեսնում ենք, թե ինչպես է փոխվել մարդկանց վերաբերմունքը»։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյանը՝ ոստիկանությանը. Զգուշացնում եմ, այսօր ապօրինի գործողություն կատարողը վաղը պատասխան է տալու օրենքի առաջ
- Նոր պատերազմ լինելու է, եթե իրենք մնան իշխանության. Վանեցյան
- Հույս ունեմ ոստիկանությունը չի դիմի սրացման, քանի որ անհնար է ուժով կասեցնել ժողովրդի պոռթկումը. Վանեցյան
- Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
- Պետք է ցույց տալ աջակցություն համաժողովրդկան շարժմանը․ Արթուր Վանեցյան
- Վանեցյանի թիմակիցներն ինքնաշարժներով երթ են իրականացնում
- Ժողովուրդը եթե դուրս եկավ ու կանգնեց փողոցում, որևէ իշխանություն չի կարող նրա կամքին հակառակ քայլ անել. Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Սիրելի երիտասարդ, արի հրապարակ, միասին որոշենք, թե ինչպիսի երկիր ենք մենք ունենալու
- Վանեցյան. Ունենք գրեթե 100 տոկոսանոց արդյունք