Հեծանիվով ման եկողը, տեսեք՝ ինչերով է ման գալիս ու ինչ փորձանքներ, սպանություններ է անում. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը բողոքի ակցիայի ժամանակ անդրադարձավ այսօր տեղի ունեցած ողբերգությանը. ոստիկանության մեքենան, ըստ ականատեսների, Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունից, վրաերթի է կնոջ։
«Սա ոչ միայն դավաճան է, այլև մարդասպան։ Պարտության, զոհերի սիմվոլ է։ Հերթական զոհը, որը եղավ իր կողմից։ Սա անընդունելի է։ Սրա համար պետք է բացատրություն տան և հատ-հատ բոլորը պատիժը կրեն։ Մենք չենք հանդուրժելու։ Հեծանիվով ման եկողը, ժողովրդի մեջից իբր դուրս եկածը տեսեք՝ ինչերով է ման գալիս ու ինչ փորձանքներ, նոր զոհեր ու սպանություններ է անում։
Նիկոլ, դու ոչ միայն դավաճան և սրիկա ես, այլև մարդասպան, որն արյունի կարոտ է։ Քեզ պետք է պատժել այս ամեն ինչի համար։
Սրանք այնքան սրիկա են, որ օրը ցերեկով, մարդկանց աչքի առջև քաղաքացուն ոստիկանության մեքենայով վրաերթի են ենթարկել, հիմա էլ ասում են՝ ընդդիմությունն է մեղավոր։ Սրանք էս են։ Օրը ցերեկով մարդուն վրաերթի են ենթարկել, և կրկին փորձում են մեղադրել սրան կամ նրան»։
Խոսելով իրենց ակցիաների, անհնազանդության գործողությունների մասին, Ի. Սաղաթելյանն ասաց, որ օր-օրի իրենց շարքերը, դիմադրության օջախներն ավելանում է։
«Մենք թշնամուն զիջելու հայրենիք չունենք»,- ասաց ընդդիմադիր գործիչը՝ ներկայացնելով առաջիկա իրենց ծրագրերը։ Վաղը շարունակելու են բողոքի ու անհնազանդության ակցիաները, իսկ ժամը 18։30-ին Գարեգին Նժդեհի հրապարակից կմեկնարկի «Դիմադրության» շարժման երթը։
«Մինչև մայիսի 1-ը շարունակվելու են բողոքի ակցիաները, երթերը, անհնազանդության քայլերը։ Մայիսի 1-ին տեղի կունենա մեր հանրահավաքը, գլխավոր ու հետագա գործողությունները»,- ասաց Ի. Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սրանք չեն կարողանում իրենց վախերը կառավարել, ուր մնաց երկիրը կառավարեն. Վահե Հակոբյան
- Վանեցյանի գլխավորած ու «Դիմադրություն» շարժման երթերի մասնակիցները հանդիպեցին Հանրապետության հրապարակում
- Հորը բռնեք՝ տղեն է փողոցում լինելու, քրոջը բռնեք՝ եղբայրն է լինելու․գնալու ենք մինչև վերջ․ Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին