Խոսեցին դավաճանության մասին, հետո՝ լռեցին, քանի որ հասկացան՝ դրա պոչը, եթե ոչ գլուխը, հասնում է իրենց. Խաչիկ Մանուկյան
«Բոլորդ հիշում եք, որ պատերազմի ավարտից հետո միանգամից հայտարարեցին, որ դավաճանություններ են եղել, իսկ հետո լռեցին։ Լռեցին , քանի որ հասկացան, որ այդ դավաճանության պոչը, եթե ոչ գլուխը, հասնում է իրենց։ Հասկացան, որ դավաճանությունը բացահայտելու դեպքում կանգնելու են դատարանի առաջ»,- այս մասին այսօր Ազնավուրի հրապարակում հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ մինչ օրս զոհված զինծառայողների ծնողների խոսքը, ցասումը հուզական բնույթ է կրել, սակայն այժմ պետք է կարողանան դեպի իրավական հիմք տանել այն ամենը, որը հնարավորություն կտա դավաճաններին դատապարտելու, հանցագործներին բացահայտելու և իր վերջո հասկանալու՝ այս քաջերի հաղթական բանակն ինչո՞ւ պարտվեց։
«Այն դեպքում, երբ մենք գիտենք, որ պատերազմի ավարտից հետո ինչ-որ տարածքներ տրվեցին թշնամին, որոնք մեր զավակներն իրենց կյանքի գնով պահել էին»,- ասաց նա։
Ըստ Խաչիկ Մանուկյանի՝ հասկանալի է, որ լուրջ բան պետք չէ պահանջել այն խմբից, որը եկել և հայտարարում է՝ «մեղավոր է Տիգրան Մեծը, որը ծովից ծով Հայաստան ստեղծեց և այդ Հայաստանը մինչև հիմա տալիս են իր նմանները և չեն կարողանում ավարտին հասցնել»։
«Այդքան նեղված են Տիգրան Մեծից, գիտեմ, որ հաջորդ զառանցանքը լինելու է այն, թե մեղավորն Աստված է, որ կավին շունչ տվեց և արարեց մեզ՝ բոլորիս, ստեղծեց հային, որն ունեցավ Հայաստան, իսկ թրքահպատակ այս դավաճանախումբն ասում է՝ մեր զավակները պետք է պահե՞ն այն։ Տեսնում եք, թե ուր է հասել միտքը։
Մեր զավակների արյան հաշվին պետք է այդ դավաճանախումբն ապրի՞, մենք այդ ինչքան են պարտվել, որ նման դավաճանները կարողանում են մեզ իշխել, մեր զավակների արյունը խմելով կարողանում են գոյանալ։ Դա իսկապես աններելի է, մենք պարտավոր ենք ոտքի կանգնել»,- ասաց Խաչիկ Մանուկյանը։
Նա կոչ արեց Փաստաբանների պալատի փաստաբաններին, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանին միավորվել և կանգնել իրենց կողքին։ «Դուք պարտավոր եք կանգնել, դուք պարտավեր եք իրավաբանական ձեր գիտելիքները բանեցնելով դեպքի դատարաններ քարշ տալ այս սրիկաններին, որոնք խմեցին քաջերի արյունը։ Դրանցից հաղթանակներ չսպասեք, դրանք հայ ժողովրդի հերոսականությունը դուրս հանելով համոզելու են՝ Ձեզ երկիր պետք չէ, երկրի սահմաններ պետք չեն, հանգիստ խալխի նոքարը դարձեք՝ այնպես, ինչպես իրենք՝ սողունները, գնում են սրա-նրա թաթիկները պաչելով փորձում են իրենց ողորմելի գոյությունը պահել, քանի որ լավ են հասկացել, որ քաղաքական այս խայտառակ պարտության արդյունքում իրենք գոյանալ չեն կարող»,- ընդգծեց բանաստեղծը։
Խաչիկ Մանուկյանը նշեց, որ ինքը քաղաքական որևէ հարց չի հետապնդում , այլ գնում է իրավական գնահատական պահանջելու կատարված ոճիրի դեմ և պահանջում է, որ իրավաբանները սատարեն կանգնեն իրենց արդար պահանջին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան